«Jeju Air»-ի ինքնաթիռի սև արկղերը դադարեցրել են տեղեկություններ
գրանցել ինքնաթիռի կործանումից չորս րոպե առաջ։
Այս մասին հայտնում է «Reuters»-ը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի
տրանսպորտի նախարարությանը։
Նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ համապատասխան
ծառայությունները կուսումնասիրեն ինքնաթիռի սեւ արկղերի աշխատանքի
դադարեցման պատճառը։ Հայտնի է նաև, որ ինքնաթիռի ձայնագրիչն առաջին
անգամ ստուգվել է Հարավային Կորեայում և երբ պարզվել է, որ
տվյալներ
չկան, այն ուղարկվել է ԱՄՆ։
Հարկ է նշել, որ Հարավային Կորեայի Մուան միջազգային օդանավակայանում
վայրէջք կատարելիս «Jeju Air» ավիաընկերության ինքնաթիռը վթարի է
ենթարկվել։ Ինքնաթիռում ընդհանուր առմամբ եղել է 181 մարդ, որոնցից
179-ը մահացել են։ Փրկարարներին հաջողվել է փրկել միայն երկու մարդու՝
երկուսն էլ անձնակազմի անդամներ։
Աղբյուր: 1tv.ge