Հաքան Ֆիդանը և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը, Սիրիայում տեղի ունեցող զարգացումները, էներգետիկ անվտանգության հարցերը
Հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի արտգործնախարարի և Ռուսաստանի արտգործնախարարի միջև։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հաքան Ֆիդանը և Սերգեյ Լավրովը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը, ինչպես նաև Սիրիայում տեղի ունեցող զարգացումները և էներգետիկ անվտանգությանն առնչվող հարցեր։

Հեռախոսազրույցի մասին տեղեկություն է տարածում նաեւ ՌԴ ԱԳՆ-ն։

«Առաջնորդները կարծիքներ են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ, այդ թվում՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի
համատեքստում, կանոնավոր, վստահելի երկխոսության զարգացման գործընթացում»,
- ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, ՌԴ ԱԳՆ-ն նշում է, որ Ֆիդանն ու Լավրովը կենտրոնացել են էներգետիկ անվտանգության համար ռիսկեր ստեղծելուն ուղղված գործողությունները կանխելու անհրաժեշտության վրա։

Աղբյուր: 1tv.ge
Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები