ԱՄՆ-ում սաստիկ ձնաբքի հետևանքով չորս մարդ է մահացել, հայտնում է
BBC-ն։
Ըստ լրատվամիջոցների՝ վատ եղանակի պատճառով փակվել են դպրոցներն ու
մայրուղիները, ամբողջ երկրում չեղարկվել է ավելի քան 2200 չվերթ, 3000
չվերթ հետաձգվել է։
Նյու Յորքի նահանգապետ Քեյթ Հոչուլը արտակարգ դրություն է հայտարարել
արևմտյան Նյու Յորքի տասնյակ շրջաններում։ Արտակարգ դրություն են
հայտարարել նաև մի քանի նահանգների,
այդ թվում՝ Լուիզիանայի,
Միսիսիպիի և Ալաբամայի նահանգապետերը։
Ֆլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանտիսն ասել է, որ ձյունը հազվադեպ
երեւույթ է Ֆլորիդայում, ուստի ենթակառուցվածքը այլ կերպ է նախագծված:
Դեսանտիսը բնակիչներին հորդորել է մնալ տանը։
Աղբյուր: 1tv.ge