Բելառուսի նախագահական ընտրություններում, Կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախնական արդյունքների համաձայն,
հաղթել է Ալեքսանդր Լուկաշենկոն։
Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Լուկաշենկոն
ստացել է ձայների 86,82%-ը։ Ինչ վերաբերում է մյուս չորս
թեկնածուներին, ապա Օլեգ Գայդուկևիչը ստացել է 2,02%, Աննա
Կանապացկայան՝ 1,86%, Սերգեյ Սիրանկովը՝ 3,21%, Ալեքսանդր Խիժնյակին՝
1,74%, բոլորին դեմ է քվեարկել ընտրողների 3,60%-ը։
Հիշեցնենք, որ ընտրատեղամասերը բացվել են տեղական
ժամանակով ժամը
08:00-ին և փակվել 20:00-ին: Երկրում ընդհանուր առմամբ բաց է եղել
5325 ընտրատեղամաս։ Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի
տվյալներով՝ նախագահական ընտրություններին ընտրողների մասնակցությունը
կազմել է 85,70 տոկոս։ Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսի նախագահն է
1994 թվականից։
Աղբյուր: 1tv.ge