Քննչական ծառայությունը բացահայտել է առանձնապես խոշոր չափերով առանց ակցիզային ծխախոտի պահեստավորման դեպք
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները՝ Քվեմո Քարթլիի շրջանային դատախազության հետ համաձայնեցված օպերատիվ-որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում մի խումբ անձանց կողմից առանց ակցիզային դրոշմանիշերի մակնշման ենթակա ապրանքները առանց ակցիզ պահելու համար ձերբակալել են երկու անձի: Այս մասին տեղեկություն է տարածում քննչական ծառայությունը։

Գերատեսչության տվյալներով՝ քննչական գործողությունների արդյունքում Քվեմո Քարթլիի շրջանում մեղադրյալների տներից առգրավվել է ընդհանուր առմամբ 83
500 տուփ առանց ակցիզային տարբեր մակնիշի ծխախոտ՝ 403 600 լարի ընդհանուր շուկայական արժեքով։

Քննչական ծառայության տվյալներով՝ հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, որը նախատեսում է ազատազրկում՝ 6-ից 8 տարի ժամկետով։

Աղբյուր: 1tv.ge
Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები