Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ավարտական վկայական ստանալու համար
Ավարտական կայական ստանալու դիմումները սկսվել են։ Դպրոցի շրջանավարտները վկայականներ ստանալու համար պետք է դիմեն Արդարադատության տներ և Պետական ​​ծառայությունների զարգացման գործակալության տարածքային մարմիններ։

Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ ընդհանուր կրթությունը հաստատող փաստաթուղթ ստանալու դիմում կարող է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ ունեցող աշակերտը կամ նրա օրինական ներկայացուցիչը (անչափահաս աշակերտի խնամակալը կամ ծնողը)։

Ի՞նչ փաստաթղթեր են

անհրաժեշտ նախնական վկայական ստանալու համար


12-րդ դասարանի վկայական ստանալու ցանկություն ունեցող քաղաքացին դիմումի ներկայացման ժամանակ պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝
  • Անձը հաստատող փաստաթուղթ։
  • Աշակերտի անվան և/կամ ազգանվան փոփոխությունը հաստատող փաստաթուղթ (եթե այդպիսիք կան)։
  • Ներկայացուցչությունը հաստատող փաստաթուղթ (եթե դիմումը ներկայացնում է օրինական ներկայացուցիչը)։

Որքա՞ն ժամանակ կպահանջվի վկայական ստանալու համար


Շրջանավարտները իրենց վկայականները կստանան անվճար դիմումը ներկայացնելուց հետո 10-րդ աշխատանքային օրը։

Փաստաթղթի անվճար տրամադրելու դիմումները հասանելի կլինեն մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։

Վկայականի արագացված տրամադրման  համար գործում է որոշակի վճարման համակարգ։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա   Միսկարյան

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები