Մառնեուլիի մունիցիպալիտետի 30 դպրոցներ ջեռուցվում են փայտի
վառարաններով։
Ինչպես «Ռադիո Մառնեուլի»-ին ասել է տեղական ռեսուրս կենտրոնի
ներկայացուցիչ Իրմա Դավաձեն, մունիցիպալիտետի տարածքում գործում է
ընդհանուր առմամբ 74 հանրային դպրոց։
Նա բացատրում է, որ փայտի
վառարաններ ունեցող ուսումնական
հաստատություններին ամեն տարի վառելիք են մատակարարում
Կրթության և գիտության նախարարությունը։
Ըստ Իրմա Դավաձեի, դպրոցներին բրիկետներ են մատակարարվում, և հաջորդ
շաբաթվանից սկսած լրացուցիչ վառելիք կմատակարարվի։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան