Մառնեուլիի բյուջեն հնարավոր է ավելանա ավելի քան 11 միլիոն լարիով

Սկսվել է Մարնեուլիի 2026 թվականի բյուջեի առաջարկների ներկայացումը:

Մառնեուլիի քաղաքային խորհուրդը հայտնում է, որ առաջարկներն ու մեկնաբանությունները կարող են ուղարկվել իրենց էլեկտրոնային հասցեին՝ This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it , ինչպես նաև գրավոր ուղարկվել քաղաքապետարանի քաղաքացիների սպասարկման վարչություն:

2026 թվականի բյուջեի նախագիծը հրապարակվել է քաղաքապետարանի կայքում, որի համաձայն ենթադրվում է, որ նախորդ տարվա համեմատ Մառնեուլիի բյուջեն կաճի 11 միլիոն լարիով և կկազմի 76 միլիոն

189 հազար լարի: Բյուջեի նախագծի բացատրական նշումում նշվում է, որ գումարի ավելացման հիմնական պատճառը հարկային եկամուտների աճն է:

«Մունիցիպալիտետի բյուջեի տեղական վճարումների ծավալը (սեփական եկամուտների մասում, 2025 թվականի առաջին հաստատված պլանի համեմատ, աճում է 11 միլիոն 544.6 հազար լարիով): Այս աճը պայմանավորված է հարկային եկամուտների աճով»:

Ըստ առաջնահերթությունների՝ նախատեսվում է հետևյալը ՝ 

Տեղական բյուջեով ենթակառուցվածքների զարգացում՝ 24682.5 հազար լարի -32.9%;
  • Ճանապարհային ենթակառուցվածքների զարգացում՝ 12601.5 հազար լարի;
  • Ջրային համակարգի զարգացում՝ 5901.27 հազար լարի;
  • Փողոցային լուսավորություն՝ 2309.81 հազար լարի;
  • Հանրային  տրանսպորտի զարգացում՝ 2150.0 հազար լարի;
  • Բարեկարգումներ՝ 1 160.0 հազար լարի;
  • Գերեզմանատների կառուցում  և պահպանում՝ 20.0 հազար լարի;
  • Գյուղական աջակցության ծրագրի շրջանակներում իրականացվելիք միջոցառումներ՝ 530.0 հազար լարի;
Մաքրություն և շրջակա միջավայրի պաշտպանություն՝ 6680.0 հազար լարի - 8.9%;
  • Մաքրություն և շրջակա միջավայրի պահպանություն - 5310.0 հազար լարի
  • Կանաչ տարածքների պահպանում և զարգացում - 870.0 հազար լարի;
  • Մաքրության ոլորտում կապիտալ ներդրումներ - 500.0 հազար լարի:
Կրթություն - 11572.0 հազար լարի -15.4%

  • Նախադպրոցական հաստատությունների գործունեություն - 11 500.0 հազար լարի;
  • Ընդհանուր կրթության խթանում - 72.0 հազար լարի:
Մշակույթ, սպորտ և երիտասարդություն - 10360.9 հազար լարի -13.8%;

  • Սպորտի ոլորտի զարգացում - 5591.5 հազար լարի;
  • Մշակութային ոլորտի զարգացում - 4239.4 հազար լարի
  • Հեռուստատեսային և ռադիոհեռարձակման և հրատարակչական գործունեություն - 300.0 հազար լարի:

Բյուջեի վերաբերյալ մեկնաբանություններ և առաջարկություններ ներկայացնելու վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է:

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google