Մառնեուլիի քաղաքապետարանի շենքում տեղադրվելու է 10 տեսախցիկ
Մառնեուլիի քաղաքապետարանը գնել է տեսախցիկներ: Ինքնակառավարումը պարզեցված պայմանագիր է կնքել «Եվրոտեք Ջորջիա» ՍՊԸ-ի հետ: Քաղաքապետարանի շենքի համար  է գնվել  տեսախցիկները:

«Մառնեուլիի քաղաքապետարանի վարչական շենքում անհրաժեշտ է տեղադրել տեսախցիկներ՝ տեսահսկման նպատակներով: Քանի որ մենք պահեստում չունենք տեսախցիկներ, անհրաժեշտ էր դրանք գնել: Խնդրում ենք հանձնարարել համապատասխան ծառայությանը՝ ապահովելու օրենսդրությամբ նախատեսված միջոցառումների իրականացումը», - նշված է մրցույթի հայտարարության մեջ:

Մառնեուլիի քաղաքապետարանը ընկերությունից գնել է 10 տեսախցիկ՝ 3-ը՝ արտաքին օգտագործման և 7-ը՝ ներքին օգտագործման համար՝ 7070.50 լարիով: Գնված ապրանքների թվում են ձայնագրիչ, ցանցային մալուխ և կոշտ սկավառակ:

"Ռադիո  Մառնեուլի"

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google