Քաղաքապետարանի կայքի աշխատանքը բարելավելու համար բյուջեից ծախսվել է 1620 լարի

Մառնեուլիի քաղաքապետարանը 1620 լարի արժողությամբ կայքերի հոսթինգի ծառայություններ է գնել:

Խոսքը վերաբերում է marneuli.gov.ge պաշտոնական կայքին, որի պատշաճ գործունեության համար ինքնակառավարումը ամսական կվճարի 135 լարի:

Հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Դավիթ Չիկաձեն դիմել է Մառնեուլիի քաղաքապետին՝ բյուջեից միջոցներ հատկացնելու խնդրանքով: Հաշվետվության մեջ նշված է, որ քաղաքապետարանի պաշտոնական կայքի պատշաճ և անխափան գործունեության համար անհրաժեշտ է մինչև

2026 թվականը ձեռք բերել համապատասխան հոսթինգի ծառայություն:

«Հիշեցնում ենք, որ Մառնեուլիի քաղաքապետարանի պաշտոնական կայքի (www.marneuli.gov.ge) պատշաճ և անխափան գործունեության համար անհրաժեշտ են համապատասխան հոսթինգի ծառայություններ: Վերոնշյալի հիման վրա խնդրում ենք հանձնարարել համապատասխան ծառայությանը մինչև 2026 թվականը կայքերի հոսթինգի ծառայություններ ձեռք բերել՝ քաղաքապետարանի պաշտոնական կայքի անխափան գործունեությունն ապահովելու համար»:

Քաղաքապետարանը «Պրոսերվիս» ՍՊԸ-ի հետ կնքել է տարեկան հոսթինգի ծառայությունների պարզեցված պայմանագիր: Մառնեուլիի քաղաքապետարանի կայքը վերջին անգամ թարմացվել է 2024 թվականին, այդ իսկ պատճառով այն մի քանի շաբաթ չի աշխատել: Այժմ կայքը գործում է փորձնական ռեժիմով:

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google