Պարտավո՞ր են արդյոք Վրաստանում ժամանակավոր բնակության իրավունք ունեցող անձինք սահմանը հատելիս ունենալ ապահովագրություն
Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործել ցանկացող օտարերկրյա քաղաքացիների համար սահմանին առաջացել է առողջության և դժբախտ պատահարների ապահովագրություն ունենալու պարտավորություն։ Վրաստանի կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 26-ի որոշման համաձայն՝ Վրաստան մուտք գործել ցանկացող անձը պետք է ունենա ապահովագրական պոլիս, որը տրված կլինի Վրաստանի կամ արտերկրի ապահովագրական ընկերության կողմից։

«Տուրիստը պարտավոր է Վրաստան մուտք գործելու պահից մինչև իր գտնվելու ամբողջ

ժամանակահատվածը ունենալ առողջության և դժբախտ պատահարների ապահովագրություն։
Վրաստան մուտք գործելիս Վրաստանի ներքին գործերի նախարարության Պարեկային ոստիկանության դեպարտամենտի պատասխանատու անձը լիազորված է սահմանային անցակետում ստուգել տուրիստի կողմից ապահովագրական պոլիսի առկայությունը»
։ — նշված է որոշման մեջ։

Որոշման համաձայն՝ ապահովագրական պոլիսի նվազագույն գումարը պետք է կազմի 30 000 լարի։

«Ռադիո Մառնեուլի»-ին Վրաստանի ներքին գործերի նախարարության Սահմանապահ ոստիկանությունում հայտնել են, որ սահմանը հատելիս ապահովագրական պոլիս ունենալու պարտավորություն ունեն նաև Վրաստանում ժամանակավոր բնակության քարտ ունեցող անձինք։ Նշվում է, որ ժամանակավոր բնակության քարտ ունեցող անձինք պարտավոր են ապահովագրություն ունենալ Վրաստանում գտնվելու ամբողջ ժամանակահատվածի ընթացքում։

Վրաստանի Սահմանապահ ոստիկանության պարզաբանմամբ՝ այն օտարերկրյա քաղաքացիները, որոնք ունեն Վրաստանում մշտական բնակության կարգավիճակ, պարտավոր չեն ձեռք բերել ճանապարհորդական ապահովագրություն։

Միջազգային անցակետերում սահմանը հատելու հետ կապված հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել Պարեկային ոստիկանության դեպարտամենտի թեժ գծի հետ՝
+995 32 241 42 42

Ռադիո «Մառնեուլի»


Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google