Մառնեուլի համայնքի մի շարք հանրային դպրոցներում հասանելի են հատուկ
մանկավարժի թափուր աշխատատեղեր։ Ներկայում հատուկ մանկավարժներ են
փնտրում Մառնեուլի 6 հանրային դպրոցներ։ Թափուր հաստիքները
հրապարակված են մանկավարժական աշխատատեղերի պաշտոնական հարթակում՝
teachers.ge։
Թափուր աշխատատեղերը հասանելի են հետևյալ դպրոցներում ՝
- Մառնեուլիի մունիցիպալիտետի Ջանդար գյուղի հանրային
դպրոց
- Մառնեուլի քաղաքի №6 հանրային դպրոց
- Ռոման Զոիձեի անվան Շուլավերի գյուղի №1 հանրային դպրոց
- Կապանախչի գյուղի հանրային դպրոց
- Քեշալո գյուղի հանրային դպրոց
- Մառնեուլի քաղաքի №1 հանրային դպրոց
Աշխատանքային պայմանները և վարձատրությունը՝
Ջանդար գյուղի հանրային դպրոցում շաբաթական աշխատանքային
ծանրաբեռնվածությունը սահմանված է 36 ժամ, իսկ ամսական ենթադրյալ
աշխատավարձը կազմում է 1000–1300 լարի։
Մառնեուլի քաղաքի №6 հանրային դպրոցում առաջարկվող աշխատավարձը
կազմում է 900–1300 լարի, կախված աշխատանքային փորձից և
ծանրաբեռնվածությունից։
Շուլավերի գյուղի №1 (Ռոման Զոիձեի անվան) հանրային դպրոցում
աշխատավարձը համեմատաբար բարձր է՝ 1000–1500 լարի։
Կապանախչի գյուղի հանրային դպրոցում հատուկ մանկավարժի համար
նախատեսված աշխատավարձը սահմանված է մինչև 1300 լարի։
Քեշալո գյուղի հանրային դպրոցում առաջարկվող աշխատավարձը մոտ 900–1300
լարի է ամսական։
Մառնեուլի քաղաքի №1 հանրային դպրոցում հատուկ մանկավարժի հաստիքի
համար աշխատավարձը կազմում է 1379–1935 լարի։
Նշված թափուր աշխատատեղերի հայտադրման վերջնաժամկետները տարբեր են և
որոշ դեպքերում սահմանված են փետրվարի 8, 9, 10, 16 և 17-
ը։