Մառնեուլի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարման մարմինը 2026
թվականի ընթացքում նախատեսում է ձեռք բերել համայնքում անտուն մնացած
400 շների ապաստարան տեղափոխման ծառայություն՝ 56 949 լարի
արժեքով։
Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ պահանջները ներառում են ՝
- Մառնեուլի մունիցիպալիտետի տարածքում անտեր
մնացած շների որսում (միայն պատվիրատուի ցուցումով)՝ միջազգային
ստանդարտներին համապատասխան, հումանիստական
մեթոդներով։
- Բռնված կենդանու տեղափոխում հատուկ ավտոմեքենայով
դեպի ապաստարան (ապաստարանը պետք է լինի սեփականության կամ
օգտագործման իրավունքով)։
- Ապաստարան տեղափոխված կենդանիների համապատասխան
հետազոտություններից հետո՝ ստերիլիզացիա, կաստրացիա, պատվաստում և այլ
անասնաբուժական ծառայությունների իրականացում, ականջի նշագրման (կլիպ)
միջոցով մակնշում և գրանցված կենդանիների վերադարձ իրենց բնական
միջավայր։ Անասնաբուժական ծառայությունները պետք է իրականացնի միայն
անասնաբույժ մասնագետը։
- Ապաստարան տեղափոխված կենդանիների նույնականացում
և կատաղության դեմ պատվաստում։
- Անասնաբույժի եզրակացության հիման վրա ծանր
հիվանդ կենդանիների էվթանազիա և տեղափոխում կենդանիների բիոթերմիկ
գերեզմանոց (Բեյքերի փոս)։
- Կենդանու բռնումը պետք է իրականացվի պատվիրատուի
կողմից նշված վայրից, ինչպես նաև պետք է իրականացվի կենդանիների
գրանցման խիստ վերահսկողություն։
- Մունիցիպալիտետի տարածքում առնվազն մեկ
համապատասխան ռեյդի կազմակերպում, անհրաժեշտության դեպքում՝
պատվիրատուի պահանջով լրացուցիչ ռեյդերի
անցկացում։
- Ծառայության իրականացման ընթացքում առկա ռիսկային
գործոնների պատասխանատվության ստանձնում։
- Մասնակիցը պետք է հաշվի առնի Վրաստանի
կառավարության 2018 թվականի հունիսի 28-ի №345 որոշմամբ սահմանված
բոլոր պայմանները, ինչպես նաև Վրաստանի օրենսդրությամբ նախատեսված
բոլոր կարգավորումները։
Մառնեուլի քաղաքապետարանը ամեն տարի գնում է անտեր շների ապաստարան
տեղափոխման (անհրաժեշտության դեպքում՝ էվթանազիայի և կենդանիների
գերեզմանոց տեղափոխման) ծառայությունը։
Մինչ օրս տարածաշրջանի մակարդակով ապաստարան չի գործում, որի ստեղծման
հարցը գրեթե ամեն տարի քննարկվում է։ Մառնեուլի քաղաքապետարանի
հայտարարած մրցույթին մասնակցել ցանկացող ընկերությունները կարող են
հայտ ներկայացնել փետրվարի 11-13-ը։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան