Ռադիո Մառնեուլիի լրագրող Թեա Դավաձեն ԵՄ 2025 թվականի մրցանակաբաշխությունում արժանացել է «Հատուկ հիշատակման»։

Ռադիո Մառնեուլիի լրագրող Թեա Դավաձեն արժանացել է ԵՄ մրցանակի 2025 թվականի «Հատուկ հիշատակման»՝ «Հեռարձակվող կամ առցանց լրատվամիջոցներում լավագույն պատմություն» անվանակարգում։


Պատմությունը վերաբերում էր Դմանիսիում սկսված 100 կիլոմետրանոց երթին։ Դրա համահեղինակը նաև Ռադիո Մառնեուլիի լրագրող Ամիլ Մամեդովն է։

Պատմությունը վերաբերում է Քվեմո Քարթլիին, որը հազվադեպ է հանդիպում բողոքի հիմնական քարտեզի վրա։ Վախը հաճախ այս տարածաշրջանում առօրյա կյանքի մասն է կազմում, բայց այս անգամ Քվեմո Քարթլին լռությունը խախտեց 100 կիլոմետրանոց երթով։ Դմանիսին, Բոլնիսին, Մառնեուլին և Թեթրիծղարոն միավորվեցին ընդհանուր ցանկության շուրջ և քայլեցին՝ չորս համայնքներ, չորս տարբեր իրականություններ և մեկ գլխավոր նպատակ՝ փոփոխություն։

Երթի

մասնակիցները երեք օր ճանապարհին էին։ Հոգնածությունը, ցավը և ցուրտը դարձան ամենօրյա մարտահրավերներ, բայց նրանք ոչ մի քայլ հետ չգնացին։ Սա պարզապես քայլք չէր՝ դա վախի դեմ արված քայլեր էին և ճանապարհ դեպի ազատություն, դեպի Եվրոպա, դեպի արժանապատվություն և ընտրություն։

Դմանիսիից, Բոլնիսիից, Մառնեուլիից, Թեթրիծկարոյից, Ծալկայից, Գարդաբանիից և Ռուսթավիից ակտիվիստները միացան 100 կիլոմետրանոց երթին։ Նրանք ապացուցեցին, որ տարածաշրջաններն էլ ձայն ունեն, մինչդեռ Քվեմո Քարթլիում բողոքի ակցիան պահանջում է հատուկ քաջություն։ Այստեղ շատերը հազիվ թե գիտեն, թե ինչ է նշանակում տարբեր լինել և ինչ է նշանակում անհնազանդ լինել։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․   ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google