Մառնեուլիում առաջիկա օրերին եղանակը կվատթարանա․ փետրվարի 9-11-ի կանխատեսում

Մառնեուլիի եղանակային կանխատեսումներ



Փետրվարի 9 (երկուշաբթի)

Օրվա ընթացքում՝ օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև +11°C։ Սպասվում է փոփոխական ամպամածություն և քամու ուժգնացում։
Գիշերը՝ ջերմաստիճանը կնվազի մինչև +3°C։

Փետրվարի 10 (երեքշաբթի)

Օրվա ընթացքում՝ ջերմաստիճանը փոքր-ինչ կնվազի մինչև +9°C։ Օրը կլինի ամպամած։
Գիշերը՝ սպասվում է ջերմաստիճանի կտրուկ անկում մինչև -1°C։ Ուշ գիշերին հնարավոր են տեղումներ թաց ձյան

կամ ձյան տեսքով։

Փետրվարի 11 (չորեքշաբթի)

Օրվա ընթացքում՝ կտրուկ կցրտի։ Ջերմաստիճանը կլինի +1°C-ից +3°C-ի սահմաններում։ Առավոտյան հնարավոր է թույլ ձյուն, իսկ օրվա ընթացքում եղանակը կպարզի։
Գիշերը՝ սառնամանիքը կուժեղանա՝ հասնելով մինչև -3°C։


"Ռադիո  Մառնեուլի"

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google