Մայրերի օրվա կապակցությամբ Մառնեուլի քաղաքում շուկայի հարակից
տարածքը, ինչպես ավանդաբար, լի է ծաղկավաճառողներով։
Ամեն քայլափոխի կարելի է տեսնել նոր տաղավարներ, որտեղ վաճառում են
թարմ, արհեստական և ծաղկամաններով ծաղիկներ։
Շուկայում և նրա հարակից տարածքում ծաղիկների գները սկսվում են 5
լարիից։ 5 լարով հնարավոր է գնել փոքր ծաղկամաններով ծաղիկներ։
Տարբեր տեսակի ծաղիկներն արժեն 5, 10, 15 և
20 լարի։

Ծաղկեփնջերի գները սկսվում են 25 լարից և հասնում մինչև 90–100 լարի։
Մեկ կարմիր վարդի արժեքը 10 լարի է։
Ինչ վերաբերում է արհեստական ծաղիկներին, գները տարբերվում են ըստ
չափերի։ Ամենափոքր փունջը արժե 10 լարի, իսկ ամենամեծը՝ 60–70
լարի։

Այսօր մարտի 3-ն է՝ Մայրերի օրը։ Վրաստանում Մայրերի օրը հայտարարված
է ոչ աշխատանքային օր։
Աղբյուր՝ Ռադիո Մառնեուլի"