Մառնեուլիի մունիցիպալիտետի սակրեբուլոյի աշխատակազմի
հայտարարության համաձայն ՝ մարտի 12-ին, տեղի կունենա ավագանու
նիստ։
Նիստում քննարկման կդրվի 5 հարց։
Քննարկվող հարցերի թվում են՝ 2026 թվականին «Գյուղի աջակցության
ծրագրի» շրջանակում ընտրված նախագծերի հաստատումը, ինչպես նաև
սակրեբուլոյում և քաղաքապետարանում աշխատանքային պայմանագրով
աշխատող անձանց թվի և նրանց պաշտոնական աշխատավարձերի սահմանումը։
Ստորև ներկայացնում ենք օրակարգում ընդգրկված հարցերի ցանկը
՝
Մառնեուլիի մունիցիպալիտետում 2026 թվականին «Գյուղի
աջակցության ծրագրով» ընտրված ենթակառուցվածքային նախագծերի հաստատման
մասին։
/Խոսնակ ՝ Ադիլ Ալիև, Մամուկա Շուբիթիձե/
«Մառնեուլիի մունիցիպալիտետի քաղաքապետարանում աշխատանքային
պայմանագրով աշխատող անձանց թվի և նրանց պաշտոնական աշխատավարձերի
չափի համաձայնեցման մասին» Մառնեուլիի մունիցիպալիտետի
ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 25-ի №80 որոշման մեջ փոփոխություն
կատարելու մասին։
/Խոսնակ՝ Թեոնա Փարջիան, Մամուկա Շուբիթիձե/
«Մառնեուլիի մունիցիպալիտետի ավագանու աշխատակազմում
աշխատանքային պայմանագրով աշխատող անձանց թվի և նրանց պաշտոնական
աշխատավարձերի չափի սահմանման մասին» Մառնեուլիի
մունիցիպալիտետի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 24-ի №63 որոշման
մեջ փոփոխություն կատարելու մասին։
/Խոսնակ՝ Թեոնա Փարջիան/
«Մառնեուլիի մունիցիպալիտետի քաղաքապետարանի հաստիքացուցակի
հաստատման և քաղաքապետարանի քաղաքական պաշտոնյաների, մասնագիտական
հանրային ծառայողների և վարչական պայմանագրով աշխատող անձանց
պաշտոնական աշխատավարձերի չափերի սահմանման մասին»
Մառնեուլիի մունիցիպալիտետի ավագանու 2024 թվականի մայիսի 28-ի №17
որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։
/Խոսնակ ՝ Թեոնա Փարջիան, Մամուկա Շուբիթիձե/
Մառնեուլիի մունիցիպալիտետի քաղաքապետարանի և Վրաստանի Կարմիր
խաչի միջև համագործակցության պայմանագիր կնքելու վերաբերյալ
համաձայնություն տալու մասին։
/Խոսնակ՝ Մամուկա Շուբիթիձե/