«Սադախլո-ավտոմոբիլային» մաքսային անցակետում կանխվել է օրենքի
խախտման երկու դեպք։
Ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայության մաքսային
աշխատակիցները օտարերկրյա քաղաքացիների անձնական զննության և նրանց
ուղեբեռի մանրակրկիտ ստուգման արդյունքում հայտնաբերել են մոտ 100
գրամ չհայտարարված ոսկյա զարդեր։
Ապրանքը իրավախախտ քաղաքացիները գաղտնի տեղադրել էին իրենց
ուղեբեռում։ Հայտարարագրման ենթակա ոսկյա զարդերի ընդհանուր մաքսային
արժեքը կազմել է 21 002 լարի։
Երկու քաղաքացիներն էլ, Վրաստանի
Մաքսային օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, ենթարկվել են
վարչական պատասխանատվության և
ընդհանուր առմամբ տուգանվել են 21 002
լարի գումարի չափով։