Մառնեուլիում ուսուցչի ամենաշատ թափուր տեղերը հայտարարվել են այն առարկաներից, որտեղ հաճախ դժվարանում են հաստատել մասնագիտական կոմպետենտությունը
Մառնեուլիի մունիցիպալիտետի հանրային դպրոցներում ուսուցիչների 79 թափուր տեղ է հայտարարված: Առկա տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ տարածաշրջանում կադրերի ամենասուր դեֆիցիտը նկատվում է հենց այն ոլորտներում, որտեղ մանկավարժներն ամենաշատն են դժվարանում հաստատել մասնագիտական կոմպետենտությունը և հաղթահարել քննական շեմը:

Բաց հաստիքների մեծ մասը բաժին է ընկնում ֆիզիկա, քիմիա, մաթեմատիկա և կերպարվեստ ու կիրառական արվեստ առարկաներին՝ ուղղություններ, որոնք ամբողջ

երկրի մասշտաբով նույնպես համարվում են ամենախնդրահարույցը:

Թափուր տեղերը ներառում են ինչպես քաղաքի, այնպես էլ տարածաշրջանի գյուղական դպրոցները: Ամենաշատը՝ 15 թափուր հաստիք, հայտարարվել է Լեժբադինի հանրային դպրոցում, որտեղ տարբեր առարկաներից զատ (մաթեմատիկա, պատմություն, երաժշտություն, ֆիզկուլտուրա, ադրբեջաներեն և ռուսաց լեզուներ, տարրական դասարաններ և համակարգչային տեխնոլոգիաներ), կադրեր են փնտրում նաև սպորտի և արվեստի ուղղություններով:

Կադրերի մեծ պահանջարկով աչքի է ընկնում նաև Դիդի Մուղանլո գյուղի հանրային դպրոցը, որտեղ առկա է 12 թափուր հաստիք:

Թափուր տեղեր կան նաև հետևյալ դպրոցներում ՝

  • Շուլավերիի №1 հանրային դպրոց՝ 6 թափուր հաստիք,
  • Դաշտափայի հանրային դպրոց՝ 6 թափուր հաստիք,
  • Աղքյորփիի  հանրային դպրոց՝ 5 թափուր հաստիք,
  • Կիզիլաջլոյի №1 հանրային դպրոց՝ 5 թափուր հաստիք,
  • Կաչագանիի №2 հանրային դպրոց՝ 5 թափուր հաստիք,
  • Խոժորնիի հանրային դպրոց՝ 5 թափուր հաստիք:

Մնացած հաստիքները բաշխված են Մառնեուլիի մունիցիպալիտետի այլ գյուղերի և քաղաքային դպրոցների միջև (օրինակ՝ Մառնեուլիի №5, Սադախլոյի №2, Գյուլիբաղի, Շահումյանի №1, Ծերեթելիի և այլ դպրոցներ), որտեղ թափուր տեղերի քանակը տատանվում է 1-ից 4-ի սահմաններում:

Առաջարկում ենք հղումը, որտեղ կարող եք մանրամասն ծանոթանալ դպրոցների ցանկին, թափուր տեղերի քանակին և աշխատավարձի չափին:

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google