Թափուր աշխատատեղեր Մառնեուլիի դպրոցներում

Մառնեուլիի դպրոցներում տարբեր հաստիքների համար թափուր աշխատատեղեր են հայտարարված:



Մունիցիպալիտետի հանրային դպրոցներին անհրաժեշտ են ուսուցիչներ, հատուկ մանկավարժներ, հոգեբան և տեխնիկական անձնակազմ:
Հայտերի ընդունման վերջնաժամկետները տարբերվում են՝ ըստ դպրոցների և առարկաների ՝

• Բայդարի գյուղի հանրային դպրոց - փնտրում է բնագիտության ուսուցիչ-հայցորդ (հայտերի ընդունման վերջնաժամկետն է հոկտեմբերի 9-ը):
• Սադախլո գյուղի №1 հանրային դպրոց - հայտարարում

է թափուր տեղ հատուկ մանկավարժի պաշտոնում (վերջնաժամկետ՝ հոկտեմբերի 9):
•Ռոման Զոիձեի անվան Շուլավեր գյուղի №1 հանրային դպրոց - փնտրում է ֆիզիկայի ուսուցիչ-հայցորդ VII-XII դասարանների համար (վերջնաժամկետ՝ հոկտեմբերի 9):
• Կապանախչի գյուղի հանրային դպրոց - ունի հատուկ մանկավարժի կարիք (վերջնաժամկետ՝ հոկտեմբերի 10):
• Լեժբադին գյուղի հանրային դպրոց - փնտրում է ադրբեջաներենի (որպես ազգային փոքրամասնությունների լեզու) և մաթեմատիկայի ուսուցիչ-հայցորդներ (երկու հաստիքների համար էլ վերջնաժամկետը հոկտեմբերի 11-ն է):
• Ծերեթելի գյուղի հանրային դպրոց - հայտարարում է բաց թափուր տեղեր հոգեբանի և հավաքարարի պաշտոններում (վերջնաժամկետ՝ հոկտեմբերի 16):
• Մառնեուլի քաղաքի №6 հանրային դպրոց - փնտրում է հատուկ մանկավարժի (վերջնաժամկետ՝ հոկտեմբերի 18):

Հետաքրքրված անձինք կարող են ճշտել մանրամասն տեղեկատվությունը և հայտերն ուղարկել ուսուցիչների թափուր աշխատատեղերի կայքում:

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google