Ինչ գույք է տնօրինում Զաուր Դարգալին. գույքագրման հայտարարագիր
Հակակոռուպցիոն բյուրո ներկայացված գույքային դրության հայտարարագրի համաձայն (29.06.2026թ.)՝ Վրաստանի խորհրդարանում Մառնեուլիի մեծամասնական պատգամավոր Զաուր Դարգալին հրապարակել է իր ֆինանսական հայտարարագիրը:

Փաստաթուղթն ընդգրկում է ինչպես պատգամավորի, այնպես էլ նրա ընտանիքի անդամների՝ կնոջ և երեք երեխաների նյութական դրությունը:

Անշարժ գույք և ընտանեկան ակտիվներ

Համաձայն հայտարարագրի՝ Զաուր Դարգալիի ընտանիքի անունով գրանցված անշարժ գույքն ամբողջությամբ պատկանում է նրա կնոջը՝

Ռենա Նուրմամեդովային: Նրա անունով գրանցված է.

• Հողամաս (625 քմ) Մառնեուլի քաղաքի Մուսխելիշվիլի փողոցում, որը 2016 թվականին ստացել է նվիրատվությամբ (արժեքը՝ 0 լարի):

• Բնակարան (50.2 քմ) նույնպես Մառնեուլի քաղաքի Մուսխելիշվիլի փողոցում, որը 2018 թվականին գնվել է 15,000 ԱՄՆ դոլարով:

Անձամբ Զաուր Դարգալիի անունով անշարժ գույք հայտարարագրված չէ:

Բանկային հաշիվներ և խնայողություններ


Պատգամավորն տարբեր առևտրային բանկերում ունի բացված աշխատավարձային և միջանցիկ հաշիվներ.

• Զաուր Դարգալի․ հաշիվներ ունի «Bank of Georgia»-ում (որտեղ աշխատավարձային հաշվին առկա է 3,444.82 լարի, իսկ American Express քարտին՝ 557.5 լարի), «TBC Bank»-ում և «TeraBank»-ում: Բացի այդ, պատգամավորը հայտարարագրում նշել է 20,000 լարի կանխիկ դրամական խնայողություն:

• Ռենա Նուրմամեդովա․ ունի ընթացիկ և ավանդային հաշիվներ «Basisbank»-ում, որտեղ ավանդի վրա առկա է 101 լարի:

Տարեկան եկամուտներ

• Զաուր Դարգալին, որպես Վրաստանի խորհրդարանի անդամ, անցած տարվա ընթացքում որպես աշխատավարձ ստացել է 112,688.64 լարի:

• Ռենա Նուրմամեդովան, Մառնեուլիի երիտասարդական կենտրոնի տնօրենի պաշտոնում (մինչև 2025 թվականի հունվար ընկած ժամանակահատվածում), ստացել է 17,264.22 լարի:


Հետաքրքիր մանրամասն է, որ անձամբ Զաուր Դարգալիի անունով հայտարարագրում գրանցված չէ ոչ անշարժ գույք, ոչ էլ որևէ թանկարժեք շարժական գույք (օրինակ՝ ավտոմեքենա): Պատգամավորի ֆինանսական ակտիվները հիմնականում սահմանափակվում են խորհրդարանական աշխատավարձով, բանկային հաշիվներով և կանխիկ դրամական խնայողություններով:

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google