Ներքին գործերի նախարարության Քվեմո Քարթլիի ոստիկանության
դեպարտամենտի Մառնեուլիի շրջանային վարչության
աշխատակիցները ընտանիքի անչափահաս անդամին ամուսնանալու ստիպելու
մեղադրանքով մեկ անձի են ձերբակալել:
Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը անչափահաս թոռնուհուն,
գենդերային խտրականության հատկանիշներով և անհանդուրժողականության
շարժառիթով, նրա կամքին հակառակ ստիպել է ամուսնանալ համագյուղացի
տղամարդու հետ:
Իրավապահները իրականացված քննչական
գործողությունների արդյունքում
կնոջը ձերբակալել են որպես մեղադրյալ:
Քննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 11-պրիմա 150-րդ պրիմա
հոդվածով, որը նախատեսում է ազատազրկում՝ մինչև 4 տարի ժամկետով: