«Դասավանդիր Վրաստանի համար» – թափուր աշխատատեղեր են հայտարարվել գյուղական դպրոցներում
«Դասավանդիր  Վրաստանի համար» ծրագրի շրջանակներում հայտարարվել են թափուր աշխատատեղեր: Մրցույթի նպատակն է լրացնել կադրերի պակասը Վրաստանի բարձրլեռնային և հեռավոր հարթավայրային գյուղերի հանրային դպրոցներում: Նմանատիպ ծրագրով Մառնեուլիում բազմաթիվ ուսուցիչներ են աշխատանքի անցել:

Մրցույթին հնարավոր է մասնակցել հետևյալ առարկայական ուղղություններով ՝ 
  • Կենսաբանություն
  • Անգլերեն լեզու
  • Մաթեմատիկա
  • Երաժշտություն
  • Քաղաքացիական կրթություն (Քաղաքացիություն)
  • Կերպարվեստ և կիրառական արվեստ
  • Սպորտ
  • Ֆիզիկա
  • Վրաց լեզու և գրականություն
  • Քիմիա
  • Վրաց լեզու և գրականություն, մաթեմատիկա, բնագիտություն (I -

    IV դասարաններ)

Ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնի տարածած տեղեկատվության համաձայն՝ մրցույթը հաջողությամբ անցնելու դեպքում թեկնածուն աշխատանքի կընդունվի կենտրոնում որպես «Դասավանդիր  Վրաստանի համար» ծրագրի ուսուցիչ և կգործուղվի հանրային դպրոցներից մեկը, որտեղ կապահովի ուսումնական գործընթացի իրականացումը՝ Ազգային ուսումնական պլանով նախատեսված չափորոշիչներին համապատասխան:

Ծրագրի ուսուցչի հետ դպրոցում կնքվելու է նաև աշխատանքային պայմանագիր՝ որպես կոնկրետ առարկայի/առարկաների ուսուցիչ, և նա լրացուցիչ կստանա ուսուցչի համար սահմանված աշխատավարձը:

Բացի այդ, «Դասավանդիր  Վրաստանի համար» ծրագրի ուսուցիչները հնարավորություն կունենան ներգրավվելու կենտրոնի կողմից պլանավորված տարբեր կրթական միջոցառումներում և ստանալու շարունակական մասնագիտական զարգացման նոր հնարավորություններ:

Հայտերի ընդունում․ 2026 թվականի հոկտեմբերի 8-ից մինչև հոկտեմբերի 19-ը ներառյալ։

Գրանցման հղում․ https://vacancy.hr.gov.ge

Հատկանշական է, որ  ծրագրով նոր հայտադիմումների ընդունում վերջին մի քանի տարիների ընթացքում չէր հայտարարվել: Այս պահի դրությամբ (14:48) դիմում է ներկայացրել 144 դիմորդ:
Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები