Մառնեուլիի «Ջեո Հոսպիտալում» կորոնավիորւսի համար արված թեստերի պատասխանները հայտնի են
13:54 / 24.03.2020
Մառնեուլիի «Ջեո Հոսպիտալում» կորոնավիորւսի համար արված թեստերի
պատասխանները հայտնի են
Այսօր «Ջեո Հոսպիտալի» մուտքի մոտ բժիշկներն ու բուժքույրերը կանգնել
են ձեռքերում թուղթ պահած այն գրությամբ , որ իրենք կորոնավիրուս
չունեն։ Կորոնավիրուսի համար հետազոտվել է «Ջեո Հոսպիտալի» 20 բժիշկ և
պացիենտ։ Ինչպես ասել է «Ռադիո Մառնեուլիին» նույն հիվանդանոցի տնօրեն
Տատա Շենգելիան, այդ 20 հոգու թեստի պատասխանն էլ բացասական է
եղել։
Մառնեուլիի «Ջեո Հոսպիտալ» հիվանդանոցում պացիենտներից մեկի մոտ մարտի
22-ին կորոնավիրուս էր հաստատվել։ Նրան տեղափոխել են Թբիլիսիի
համալսարանական կլինիկա։ Ըստ Տատա Շենգելիայի , իրենց մոտ
վերակենդանացման բաշանմունքում կա 9 պացիենտ։
Հիվանդանոցում կարանտին է հայտարարված։ Մոտակա տարածքում բացվել է
դաշտային հոսպիտալ։
Հիվանդանոցի տարածքում մնում են հիվանդի հարազատները , որոնք սպասում
են կորոնավիրուսի համար հանձնած թեստի պատասխաններին։