Ամբողջ Մառնեուլիի մաշտաբով
բնակչության ստուգում է իրականացվում։
12 խմբեր, որոնք կազմված են 2-3 բժշկից, գնում են գյուղեր ստուգում
բնակչության ջերմությունը և կոչ անում հետևել
առաջարկություններին։
Մոտավորապես ժամը 13։00-ի սահմանում ստուգում է անցել Սաիմերլոյի
բնակչությունը։
«Առավոտյան ժամը 08։00-ից գրեթե յուրաքանչյուր ընտանիքում ստուգում
ենք անցկացրել։ Ստուգում ենք հատկապես վտանգի գոտում գտնվողներին,
չափում ենք ջերմությունը»,- ասել է Ծերեթելիի վարչական շրջանի
բժիշկ
Լիա Զաքաիձեն և կոչ է արել զգուշանալ։
Մարտի 22-ին, Մառնեուլիում միջին տարիքի մի կնոջ մոտ ախտորոշվել է
կորոնավիրուս։ Նրան տեղափոխել են Թբիլիսիի համալսարանական կլինիկա։
Առողջական վիճակը ծանր է։
Մառնեուլիի և Բոլնիսի քաղաքապետարանները գտնվում են խիստ կարանտինային
ռեժիմում։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան
մարտի 23-ին ժամը 00։30-ին կայացած արտակարգ ճեպազրույցի ժամանակ։
Այս մասին որոշումը կառավարությունն ընդունել է այն բանից հետո , երբ
մառնեուլցի կնոջ մոտ հաստատվել է նոր կորոնվիրուս և նրա վարակման
աղբյուրը չի պարզվել։ Այս պահին պարզվել է , որ կորոնավիրուսով
վարակվածը 1700 անձի հետ շփում է ունեցել։