Մառնեուլիի քաղաքապետը ևս մեկ անգամ կոչ է արել բնակչությանը տանից դուրս չգալ


Մառնեուլիի քաղաքապետ Զաուր Դարգալին ևս մեկ անգամ հորդորում է բնակիչներին, մնալ տանը և հոգ տանել միմյան առողջության մասին։



«Մնացեք տանը, խնդրում եմ։ Հիմա ամենարդյունավետ միջոցը տանը մնալն է»։ Մառնեուլիի քաղաքապետն ասել է , որ ստեղծված իրավիճակից ելնելով , ակտիվորեն ընթանում է բնակցության ստուգումը կորոնվիրուսի ախտանշանների համար։

«Գիտեք , որ բժիշկներն անցել են կորոնավիուսի թեստավորում և պատասխանները բացասական են եղել։ Ինչպես նաև կորոնվիրուս չի հաստատվել 9 օրական երեխայի մոտ , որին Մառնեուլիից տեղափոխել էին Թբիլիսի։ Այսօր ժամը 13։00-ի դրությամբ 3000 մարդու այցելել են բժիշկներ, ստուգել են և ոչ մեկի մոտ ջերմություն չի գրանցվել։ Երեկվա և այսօրվա տվյալներով 38․000 մարդ ստուգվել է», - ասել է Զաուր Դարգալին։

Մարտի 23-ին Մառնեուլիի և Բոլնիսի մունիցիպալիտետները խիստ կարանտինային ռեժիմի են անցել։ Կառավարությունն այս որոշումը կայացրել է այն բանից հետո, երբ մառնեուլցի կնոջ մոտ կորոնվիրուս է հաստատվել և չի բացահայտվել վարակի աղբյուրը։
Մառնեուլիի և Բոլնիսիի մունիցիպալիտետներում գործում են որոշակի սահմանափակումներ։

• Սահմանափակվել է Մառնեուլի և Բոլնիսի մունիցիպալիտետների մուտքն ու ելքը: Փակվել են բոլոր օբյեկտները։
•Հասանելի է միայն մթերային խանութներն ու դեղատները , ինչպես նաև այլ ենթակառուցվածքային կարևոր օբյեկտներ։ Սահմանափակ է հասարակական տրանսպորտի երթևեկությունը։
•Մունիցիպալիտետների ներսում սահմանափակվել է բնակիչների տեղաշարժը , բացառությամբ այն բանի, եթե բնակիչը գնում է տեղատուն, մթերային խանութ կամ բժշկական օգնություն ստանալու։
•Բժիշկների կողմից հստակ սահմանված արձանագրության հիման վրա Մառնեուլի և Բոլնիսի քաղաքացիները հնարավորություն կունենան իրականացնել գյուղտնտեսական աշխատանքներ։
26․03․2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
თეგები: covid-19
FaceBook Twitter Google