Մառնեուլիում արտակարգ դրությունը խախտելու համար տուգանվել է մեկ անձ

Մառնեուլիում արտակարգ դրությունը խախտելու համար մեկ անձի են տուգանել։

Այս մասին տեղեկությունն այսօր ՝ մարտի 28-ին հայտնել է Զաուր Դարգալին քաղաքապետարանում կայացած մամուլի ասուլիսում և ասել, որ կտրուկ միջոցներ են ձեռնարկում և քաղաքացիներին ամեն օր կոչ են անում , որ «մնան տանը»։

«Ներքին գործերի նախարարությունը խախտումների դեպքում սկսել է տուգանել քաղաքացիներին և նմանատիպ փաստ, ինչպես այսօր տեղեկացվեցինք ,գրանցվել է Մառնեուլիում։ Այն պարագայում, եթե քաղաքացին խախտում է արտակարգ իրավիճակի պայմանները, տուգանվում է 3 000 լարիի չափով։ Նման փաստեր կան նաև Մառնեուլիում»,- ասել է Զաուր Դարգալին և անրադարձել սոցիալական ցանցերում տարածված տեսանյութին , որտեղ մի խումբ երիտասարդներ հավաքված են մարզահրապարակում ։ Քաղաքապետի խոսքով նրանց տեղափոխել են ոստիկանական բաժանմունք։

Մարտի 23-ին Մառնեուլիի և Բոլնիսիի մունիցիպալիտետները անցել են խիստ կարանտինային ռեժիմի: Որոշումը կայացրել է կառավարությունը այն բանից հետո, երբ նոր կորոնավիրուսը հաստատվել է մառնեուլցի կնոջ մոտ և նրա վարակի աղբյուրը չի բացահայտվել:
Քաղաքում մուտքի և ելքի հատուկ անցակետերը հսկվում են ներքին գործերի նախարարության կողմից։
28․03․2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝Մարգարիտա Միսկարյան


Print ელ. ფოსტა
თეგები: covid-19
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები