Մայիսի 22-ին Մառնեուլիի «Ջեո Հոսպիտալ» կլինկայում ստացել են երկու
թեստի պատասխանները։
«Ռադիո Մառնեուլիի» հետ զրույցում նույն բժշկական հաստատության
կլինիկական տնօրեն Տատա Շենգելիան ասել է , որ պացինետները
թեստավորվել են երեկ ՝ մայիսի 21-ին։
«Երկու պացինետի թեստի նմուշներ ենք ուղարկել, երկուսն էլ Մառնեուլիից
են և թեստի պատասխանները բացասական»,- ասել է Շենգելիան։
Մառնեուլիի «Ջեո Հոսպիտալ» կլինիկայի տնօրեն Տատա Շենգելիան ասել է ,
որ այսօր ՝ մայիսի 22-ի ժամը 11։00-ի դրությամբ, կորոնավիրուսային
ախտանիշներով կլինիկա է տեղափոխվել մեկ պացիենտ։
Մառնեուլիի «Ջեո Հոսպիտալ» կլինիկայում 18 օր է կորոնավիրուս չի
հաստատվել։ Մայիսի 6-9-ը 1 635 թեստավորված անձից միայն մեկի մոտ է
կորոնավիրուս հասատվել։
Մառնեուլիի համայնքը 55 օր փակ մնալուց հետո բացվել է մայիսի
18-ին։
Մառնեուլիի համայնքը փակվել էր մարտի 22-ին։ Վրաստանի կառավարությունը
խիստ կարանտինային ռեժիմ էր սահմանել այն բանից հետո, երբ
Մառնեուլիում հաստատվել էր առաջին կորոնավիրուսային դեպքը և չէր
բացահայտվել վարակի աղբյուրը։
22/05/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան