Մառնեուլիի «Ջեո Հոսպիտալ» կլինիայում ստացել են ուղարկված երկու թեստի պատասխանները
Այսօր ՝ մայիսի 28-ին, Մառնեուլիի «Ջեո Հոսպիտալ» կլինիկայում ստացել
են լաբարատորիա ուղարկված երկու թեստի պատասխանները։
«Ռադիո Մառնեուլիի» հետ զրույցում նույն բժշկական հաստատության
կլինիկական տնօրեն Տատա Շենգելիան ասել է , որ երկու պացիենտն էլ
Մառնեուլիի բնակիչ են։
Նրանցից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի հաստատվել։
Մայիսի 28-ի ժամը 11։00-ի դրությամբ «Ջեո Հոսպիտալ» կլինիկա
կորոնավիրուսային ախտանիշներով երկու պացիենտ է տեղափոխվել։
Մառնեուլիի «Ջեո Հոսպիտալ» կլինիկայում 24 օր է ինչ կորոնավիրուս չի
հաստատվել։ Մայիսի 6-9-ը թեստավորված 1 635 անձից միայն 2-ի մոտ է
կորոնավիրուս հաստատվել։
Մառնեուլիի համայնքը բացվել է մայիսի 18-ին ՝ 55 օրյա կարանտինից
հետո։
Մառնեուլին փակվել էր մարտի 22-ից։ Վրաստանի կառավարությունը խիստ
կարանտինային ռեժիմ էր սահմանել այն բանից հետո, երբ Մառնեուլիում
հաստատվել էր առաջին կորոնավիրուսային դեպքը և չէր բացահայտվել վարակի
աղբյուրը։
28/05/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան