Այսօր ՝ փետրվարի 18-ին, Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան
հրաժարական տվեց։
Որպես հրաժարականի պատճառ ՝ Գախարիան նշեց անհամաձայնությունը թիմի
հետ, Նիկա Մելիայի գործով:
Վարչապետի հրաժարականից հետո ընդդիմադիր կուսակցությունները
նախաձեռնել են երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների
պահանջը: «Ռադիո Մառնեուլի»-ի հետ զրույցում նախկին խորհրդարանի
պատգամավոր Ազեր Սուլեյմանովը արձագանքել է վարչապետի
հրաժարականին:
«Մեզ համար նշանակություն չունի, թե ով կլինի վաղը վարչապետ:
Ընդդիմության հիմնական պահանջներից մեկը արտահերթ խորհրդարանական
ընտրությունների անցկացումն է: Քանի որ ընդդիմության մյուս ուժերը չեն
ցանկանում մասնակցել կեղծված խորհրդարանին: Պետությունը պարտավոր է
անցկացնել ընտրություններ: Միայն այդ դեպքում մենք համաձայնության
կգանք»։
Սուլեյմանովի խոսքով ՝ բնակչությունը երկրում նորություններ է
պահանջում, նոր աշխատատեղեր, իսկ ներկայիս կառավարությունը պատրաստ չէ
այս նորություններին:
«Պետությունում ոչ մի նորություն չկա: Վրաստանն օրեցօր վերադառնում է
90-ականներ: Սա նորություն չէ: Վրաստանի բնակչությունը ցանկանում է
ազատվել հանցագործությունից, աշխատաատեղեր ունենալ: Պետությունն այսօր
նախագիծ չունի»:
Ակնկալվում է, որ «Վրացական երազանքը» վարչապետի թեկնածու կառաջադրի
վաղը ՝ փետրվարի 19-ին: Այդ մասին հայտարարել է կուսակցության նախագահ
Իրակլի Կոբախիձեն:
18․02․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան