Մառնեուլի մունիցիպալիտետի հանրակրթական դպրոցներում արձանագրվել է
կորոնավիրուսի մի քանի դեպք:
Տեղեկատվությունը տրամադրվել է տեղական ռեսուրսկենտրոնի կողմից և
նշվել է, որ ընթացիկ շաբաթվա ընթացքում Մառնեուլիի թիվ 5-րդ հանրային
դպրոցում կորոնավիրուսի դեպք է գրանցվել (վարակվել է մեկ ուսուցիչ և
մեկ աշակերտ): COVID-19 վարակի դեպքեր են արձանագրվել նաև Լեժբադինի
հանրակրթական դպրոցում:
Ինչպես «Ռադիո Մառնեուլի»- ին ասել է 5-րդ հանրակրթական դպրոցի տնօրեն
Լելա Խարշիլաձեն, ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները
կորոնավիրուսի դեմ պայքարի համար, և երկու դասարան անցել է հեռավար
ուսուցման:
«Մենք երկու դասարան ենք տեղափոխել առցանց կրթության ՝ մեկ ուսուցչի
ու մեկ այլ աշակերտի վարակվելու պատճառով: Դրանք 3-րդ-ի Ա և Դ
դասարանններն են»։
Կետային սահմանափակումներ են գործում նաև Լեջբադինի դպրոցում, տնօրեն
Դուրսուն Իսմայիլովի խոսքով կոորոնավիրուսի է հաստատվել մի ուսուցչի
մոտ և ինքնամեկուսացել է ինչպես ուսուցիչը այդպես էլ մի քանի
աշակերտ։
Հարկ է նշել, որ դպրոցները պարբերաբար ՝ երկու շաբաթը մեկ, ստուգվում
են կորոնավիրուսի համար:
19․02․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․՝ Մարգարիտա Միսկարյան