Մառնեուլի-Թբիլիսի ուղղությամբ երթևեկող միկրոավտոբուսները նվազեցրել են ուղևորավարձը

Մառնեուլի-Թբիլիսի ուղղությամբ շարժվող տաքսիները նվազեցրել են ուղևորարձը: Թբիլիսի գնալ և հետ գալը այժմ 5 լարիի փոխարեն արժե 3 լարի:

Դիսպետչերը հրաժարվել է պաշտոնապես մեկնաբանություն տալուց, բայց իր անձնական հայտարարության մեջ ասել է, որ արժեքը որոշվել է համայնքի տնտեսական ծանր ֆոնի պատճառով:
Տեղացիները գոհ են նոր սակագնից, բայց հարցվածների մեծ մասը նշում է, որ ցանկալի է, որ Մառնեուլի-Թբիլիսի ուղղությամբ շարժվող «մինիվենները» վերադառնան նախկին գնին:
«Ժամանակին ավելի հաճախ էի օգտվում միկրոավտոբուսներից, հիմա, անկեղծ ասած, ես վաղուց Թբիլիսիում չեմ եղել: Եթե վարձավճարն նվազել է, ավելի լավ է, քանի որ 5 լարի վճարելը այդքան էլ պարզ ու էժան չէ: Լավ կլինի, եթե այն էժանանա և վերադառնա հին գնին: Լավ կլինի, եթե նորից դառնա 2.50»։
«5 լարին թանկ էր, բնակչությունը ֆինանսական խնդիրների առաջ էր, 3 լարին ավելի լավ է: Լավ է, որ գումարն իջեցրին, 5 լարին իսկապես թանկ էր: Ավտոբուսները ևս չեն աշխատում, բնակչությունը ստիպված է տաքսիներից օգտվել»։
«2 լարին ավելի լավ է, հիմա եթե նրանք իրենց համար «խալտուրա »չանեն, այդ մեկ լարին , իհարկե, շատ է: Կան քաղաքացիներ, ովքեր ցածր աշխատավարձ ունեն և չեն կարող վճարել ճանապարհի համար», - ասել են տեղացիները։
Միջքաղաքային երթևեկության սահմանափակումներ մտցնելուց հետո Մառնեուլի-Թբիլիսի ուղղությամբ շարժվող տաքսիները թանկացել են:


22․02․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google