Մառնեուլիում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է մոտ 70 մարդ

Մառնեուլիի մունիցիպալիտետի մաշտաբով, այս փուլում կորոնավիրուսի դեմ պատվաստվել

է մոտ 70 մարդ։ Իմունացման գործընթացն ի սկզբանե սկսվել է մարտի 15-ին Մառնեուլի «Ջեո Հոսպիտալ» ծննդատան և ամբուլատոր բաժանմունքներում, որտեղ պատվաստվել են 17 բժշկական ոլորտի ներկայացուցիչներ: Հետագայում պատվաստանյութերը տեղափոխվել են Մառնեուլի «Ջեո Հոսպիտալ» բազմապրոֆիլ բժշկական կենտրոն: Նույն բժշկական հաստատության տնօրեն Իոսեբ Մգալոբլիշվիլիի խոսքով ՝ իրենց մոտ արդեն պատվաստվել է շուրջ 50 մարդ: Պատվաստանյութ ստանալ ցանկացողների մեծ մասը հիմնականում 65 տարեկան են:
«Այժմ կլինեն պատվաստումների համար որոշակի օրեր, դա կլինի երեքշաբթին և շաբաթը: Այսպիսով, վաղը մենք սպասում ենք պատվաստանյութ ստանալ ցանկացողների նոր խումբ: Ամեն օր պատվաստում չի իրականացվում, քանի որ ավելի լավ է մարդկանց հավաքել և անիմաստ դոզաները չկորցնել: Գրանցման մոդուլը հատուկ, էլեկտրոնային կայք է և գրանցումն իրականացվում է առցանց, մենք դիտում ենք ամրագրված վայրերը և կապվում հեռախոսով և խմբավորում դրանք, որպեսզի պատվաստանյութի կորուստ չունենանք»։
Որոշել, թե պատվաստվածներից քանիսն է Մառնեուլիից, գործնականում անհնար է: Հատուկ պորտալում, որտեղ գրանցվում են քաղաքացիները, ցանկացած կլինիկա և քաղաք կարող են ընտրել: Այս փուլում, բացի բժշկական ոլորտի ներկայացուցիչներից, պատվաստանյութ կարող են ստանալ նաև 55 տարեկանից բարձր մարդիկ: Մառնեուլիում պատվաստվածների մեծ մասը տարեցներ են: Մառնեուլիում պատվաստումն իրականացվում է միայն «Աստրազենեկա» տեսակի պատվաստանյութով։

16․04․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები