Ապրիլի 17-ին Մառնեուլիում պատվաստված 10 անձիք ոչ ոք Մառնեուլիից չէ
Ապրիլի 17-ին Մառնեուլի «Ջեո Հոսպիտալ» բժշկական կենտրոնում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 10 մարդ: Նույն բժշկական հաստատության կլինիկական տնօրեն Տատա Շենգելայան «Ռադիո Մառնեուլի»-ին ասել է, որ պատվաստված քաղաքացիներից ոչ մեկը Մառնեուլի մունիցիպալիտետից չէ:
«Ընդհանուր առմամբ շաբաթ օրը պատվաստվել է 10 մարդ: Բոլոր տասը մարդիկ էլ Կազրեթիից և Բոլնիսիից են: Իմունացումը ոչ մի բարդություն չի առաջացրել և բոլորն իրենց լավ են զգացել »- ասել է Տատա Շենգելայան։
Մառնեուլի «Ջեո Հոսպիտալ» բազմապրոֆիլ բժշկական կենտրոնի կլինիկական տնօրենի խոսքով ՝ այս փուլում պատվաստանյութ ստանալու համար գրանցվել է վեց մարդ: Նրանք պատվաստվելու են վաղը ՝ ապրիլի 20-ին:
Հատկանշական է, որ ապրիլի 16-ի դրությամբ կորոնավիրուսի դեմ պատվաստվել էր քաղաքապետարանի մոտ յոթանասուն մարդ։
Այս փուլում, բացի բժշկական ոլորտի ներկայացուցիչներից, պատվաստանյութ կարող են ստանալ նաև 55 տարեկանից բարձր մարդիկ: Մառնեուլիում պատվաստվածների մեծ մասը տարեցներ են: Մառնեուլիում պատվաստումը հնարավոր է Աստրազենեկա տեսակի պատվաստանյութով։

19․04․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები