Մառնեուլիում կբացվի ամերիկյան անկյուն

Ապրիլի 22-ին, ժամը 13.30-ին, Մառնեուլի գրադարանի հարակից

հրապարակում տեղի կունենա ամերիկյան անկյունի բացման միջոցառում:
Ամերիկյան անկյունը, որը տեղակայված է Մառնեուլի գրադարանում, կլինի ամերիկյան ոճի փոքր համայնքային կենտրոն: Ամերիկյան անկյան գործունեությունը հիմնված կլինի գործընկերության վրա, և դրա նպատակն է լինելու նպաստել վրաց և ամերիկացի ժողովուրդների փոխըմբռնմանը և համագործակցությանը: Անկյունը հասանելի կլինի Վրաստանում ցանկացած տարիքի քաղաքացիների համար:
Ի՞նչ է առաջարկում ամերիկյան անկյունը ՝
Կատարելագործեք ձեր անգլերեն լեզվի իմացությունը:
• Իմացեք ավելին Ամերիկայի և ամերիկյան համալսարաններում սովորելու հնարավորության մասին:
• Մասնակցեք հետաքրքիր հանրային ծրագրերի անգլերեն և վրացերեն լեզուներով:
• Իմացեք ավելին ամերիկյան հասարակության և ժողովրդավարական արժեքների մասին:
• Ստացեք փորձ ժամանակակից տեխնոլոգիաների հետ աշխատելու համար:
• Օգտագործեք տարածքը ՝ ձեր գաղափարներն ու նախագծերը կյանքի կոչելու համար:
• Ծանոթացիր համախոհների հետ:


20․04․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები