Մառնեուլիի 2965 ուսուցիչներից 995-ը կարգավիճակ չունեն
Մառնեուլիի մունիցիպալիտետում ունենք 74 հանրակրթական դպրոց, որտեղ աշխատում է 2965 ուսուցիչ։
Ուսուցիչները բաժանվում են մի քանի կատեգորիաների՝ ըստ իրենց կարգավիճակի՝ ավագներ, առաջնորդներ և մենթորներ: Ուսումնական հաստատություններում դեռևս կան ոչ որակավորում ունեցող ուսուցիչներ, որոնք դեռ չեն հանձնել առարկայական քննությունը։ Մառնեուլիի մունիցիպալիտետում այդպիսի 995 ուսուցիչ կա։ Տեղական ռեսուրսկենտրոնի տնօրեն Ալի Գախրամանովը մեզ վիճակագրություն ներկայացրեց և ասաց, որ Մառնեուլիի հանրակրթական դպրոցներում կա 850 ավագ ուսուցիչ, 104 առաջատար և 7 մենթոր։

«Մի քանի այլ քաղաքապետարանների համեմատ մենք ունենք ավելի շատ դպրոցներ և ավելի շատ աշխատողներ, ուստի արդյունքը միջին է։ Նրանք, ովքեր չեն հանձնել քննությունը, ունեն վերջնաժամկետ մինչև 2023 թվականի հունվար, եթե փոփոխություներ չլինի, դրանից հետո նրանք չեն կարողանա աշխատել»,- ասում է Ալի Գախրամանովը։

Ուսուցիչների կարիերայի առաջխաղացումն արտացոլվում է նրանց աշխատավարձի վրա։ Ամսական հավելավճարը ավագ ուսուցիչների համար կազմում է 650 լարի, առաջատար ուսուցիչների համար՝ 950 լարի, իսկ մենթորի կարգավիճակ ունեցող ուսուցիչների համար՝ 1250 լարի։

Հարկ է նշել, որ դպրոցներում գործող ուսուցիչների կարգավիճակը չեղարկվել է, նրանցից մի քանիսն այժմ ընդգրկված են կրթական համակարգում փնտրող ծրագրով։ Ինչ վերաբերում է կարգավիճակ չունեցող ուսուցիչներին, ապա ոչ վրացալեզու դպրոցների ուսուցիչների դեպքում կարգավիճակի բարձրացման վերջնաժամկետը 2023 թվականն է։ Ոչ վրացալեզու դպրոցների մայրենիի ուսուցիչներն այս տարի առաջին անգամ հնարավորություն են ստացել կատարելագործել իրենց կարողությունները։ Վրաստանի կրթության և գիտության նախարարության որոշմամբ Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի կողմից պատրաստվել են ադրբեջաներեն և հայերեն լեզուների ուսուցիչների առարկայական քննություններ։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան



Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google