Մառնեուլի քաղաքի թիվ 1 մանկապարտեզում ուսումնական գործընթացը
կվերսկսվի հոկտեմբերին։
Այս մասին մեզ ասաց մանկապարտեզների միության ղեկավար Զաուր Քարամովը։
Նրա պարզաբանմամբ՝ սեպտեմբերի 15-ից Կիզիլաջլո գյուղի մանկապարտեզը չի
կարող ուսումը սկսել, որտեղ վերանորոգման աշխատանքները դադարեցվել
են։
«
Թիվ 1 մանկապարտեզում գույքագրման գնման մրցույթն արդեն
անցկացվել է և շուտով կսկսվի աշխատանքային գործընթացը,
ուսումնասիրությունը կվերսկսենք հոկտեմբերին, թեև դեռ հստակ թիվը
չգիտենք։ Ինչ վերաբերում է Կիզիլաջլոյի մանկապարտեզի բացմանը, ապա
այնտեղ վերանորոգման աշխատանքները դադարեցվել են, և հայտնի չէ, թե երբ
կվերսկսվի ուսումը։ Թիվ 1 մանկապարտեզում մենք կարող ենք ընդհանուր
առմամբ ընդունել 210 երեխայի, Կիզիլաջլո գյուղի մանկապարտեզը նույնպես
նախատեսված է 210 երեխայի համար»,- ասել է Քարամովը։
Թիվ 1 մանկապարտեզի կահույքի գնման համար Մառնեուլիի քաղաքապետարանի
մանկապարտեզների միությունը 109 717 լարիի մրցույթ է հայտարարել։
Սեպտեմբերի 1-ին երկու լրացուցիչ մրցույթ է հայտարվել։ Միությունը
նախատեսում է վճարել 48750 լարի Մառնեուլիի թիվ 1 և Սաիմերլո գյուղի
մանկապարտեզների համար գործվածքային իրերի ձեռքբերման, իսկ 39970
լարիով Մառնեուլիի թիվ 1 և Կիզիլաջլո գյուղի մանկապարտեզների համար
խոհանոցային սարքավորումներ գնելու։
Մառնեուլիի մունիցիպալիտետում ընդհանուր առմամբ գործում է 14
մանկապարտեզ, որոնցից 2022-2023 ուսումնական տարում ուսումնական
գործընթացը կվերսկսեն միայն 11-ը։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան