Մառնեուլիում անգլերենի անվճար դասընթացների ընդունելությունը սկսվել է

USAID «Միասնություն բազմազանության մեջ» ծրագրի շրջանակներում PH International-ի հետ համատեղ մեկնարկում է 18-29 տարեկանների համար բիզնես անգլերենի 7,5-ամսյա դասընթաց:



Դասընթացի նպատակն է զարգացնել ծրագրում ընդգրկված երիտասարդների լեզվական կարողությունները ձեռնարկատիրական և բիզնես ուղղությամբ։

Անգլերեն լեզվի դասընթացը տրամադրում է 120 ժամ մասնագիտական ​​անգլերենի ուսուցում, որը կենտրոնացած է բիզնես անգլերենի ուսումնասիրության վրա և ներառում է Վրաստանում բիզնես սկսելու հիմնական պահանջների ուսուցում, բիզնես պլանի մշակման հիմունքներ, սոցիալական մեդիայի օգտագործումը մարքեթինգային նպատակներով և զարգացնել առաջնորդական հմտությունները։

Անգլերենի դասընթացը կմեկնարկի 2022 թվականի դեկտեմբերից։ Դասերը կանցկացվեն շաբաթական երկու անգամ 2 ժամ տեւողությամբ։
Լեզվի դասընթացը կվարեն փորձառու և որակավորված թրեյնինգավարներ։

Անգլերեն լեզվի ուսուցման դասընթացի համար կընտրվի 20 մասնակից՝ մրցույթի հիման վրա բոլոր վայրերից:

❗Ծրագրում ընդգրկված երիտասարդները պարտավոր են ներկա գտնվել դասերի առնվազն 70%-ին և նրանց ամսական գնահատականը չպետք է ցածր լինի 7 միավորից (ըստ 10 բալանոց համակարգի):
Բացակայության դեպքում մասնակցին կփոխարինի պահեստային թեկնածուն։ Հետաքրքրված անձինք պետք է լրացնեն հայտը ըստ տարածաշրջանի՝ Մառնեուլի - https://bit.ly/3ufawI5

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google