Ո՞վ կարող է օգտվել հողերի հերկման անվճար ծրագրից
Մառնեուլիի մունիցիպալիտետում այս տարի եւս կիրականացվի սոցիալապես անապահով ընտանիքների հողատարածքների հերկման ծրագիրը։ Որոշումն ընդունվել է նոյեմբերի 30-ին, Մառնեուլիի քաղաքային խորհրդի նիստում։ Քաղաքապետարանի գույքի կառավարման և նյութատեխնիկական աջակցության ծառայության պետ Ագիլ Ամիրջանովը հարցը դրեց քննարկման և ասաց, որ ծրագրին կարող են մասնակցել մինչև 100000 վարկանիշ ունեցող ընտանիքները։ Դիմորդները պետք է դիմեն իրենց վարչական միավորների քաղաքապետի ներկայացուցիչներին։

«Ուզում եմ հիշեցնել, որ գյուղատնտեսության աջակցության ծրագրի շրջանակներում ՍՊԸ «Սուփթա Մառնեուլի» ամեն տարի հերկում է քաղաքապետարանում հաշվառված սոցիալապես անապահով բնակչության հողատարածքը, որն ունի մինչև 100000 միավոր,  մինչև կես հեկտար: Այս ծրագրի շրջանակներում մենք ամեն տարի օգնում ենք մոտ 90 ընտանիքի և ընդհանուր առմամբ մշակում 35 հա հողատարածք։ Խնդրում ենք ձեր համաձայնությունը այս տարի եւս իրականացնելու այս ծրագիրը»,- ասաց Ագիլ Ամիրջանովը։

Հողերի մշակումն ապահովվում է  5 հատուկ տեխնիկայով։ Ինչպես մեզ հետ զրույցում ասում է քաղաքային ծառայության  ղեկավարը, աշխատանքները կսկսվեն այն բանից հետո, երբ քաղաքապետարանը ցանկություն հայտնած  ընտանիքների միասնական բազա կապահովի։ Մումլաձեի խոսքով,  աշխատանքների ակտիվ փուլը հավանաբար կսկսվի փետրվարի կեսերից։


"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google