Ե՞րբ են սկսվելու գարնանային արձակուրդները Մառնեուլիի դպրոցներում

Մառնեուլիի հանրակրթական դպրոցներում երկու շաբաթից կսկսվեն 2022-2023 ուսումնական տարվա գարնանային արձակուրդները։



Ինչպես Ռադիո «Մառնեուլին» պարզաբանել է ռեսուրսկենտրոնի ներկայացուցիչ Իրմա Դավաձեն, ուսումնական հաստատությունները մարտի 8-15-ը մեկ շաբաթյա  արձակուրդ  կունենան։

Ուսումնական գործընթացը մարտի 8-ից կդադարեցվի, և կվերսկսվի մարտի 15-ից։

Մառնեուլիում ընդհանուր առմամբ գործում է 74 հանրակրթական դպրոց:

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google