Մառնեուլիի և Գարդաբանիի
մեծամասնական պատգամավոր Զաուր Դարգալին ֆեյսբուքյան իր էջում
տեղեկացնում է գյուղերում բնակիչների հետ հանդիպումներ սկսելու
մասին։
Հրապարակված տեղեկությունների համաձայն՝ առաջին հանդիպումները տեղի են
ունեցել Շուլավերիի վարչական միավորում։
«
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել տեղացիներին ջերմ
ընդունելության համար և ուզում եմ ընդգծել, որ գյուղերի բնակչությունը
մեծ աջակցություն և վստահություն ունի մեր թիմի նկատմամբ»,-
գրված է Զաուր Դարգալիի ֆեյսբուքյան
էջում։
Պատգամավորի խոսքով՝ բնակիչներին ներկայացվել են կուսակցության
առաջնահերթությունները, նրանք ծանոթացել են բնակիչների
կարիքներին։
Լուսանկարից երեւում է, որ հանդիպմանը ներկա են եղել նաեւ
ինքնակառավարման ներկայացուցիչներ։
Պատգամավորը գրում է՝ ամեն գյուղ կգանք, ձեր կարծիքը կլսենք։
Նշենք, որ հանդիպումների մասին տեղեկատվությունը ավանդաբար
հայտնի չէր «Ռադիո Մառնեուլի»-ին։
Լուսանկարը՝ Զաուր Դարգալի ֆեյսբուքյան էջ
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
რადიო "მარნეული"