Ափսոս, որ օրենքը մեզ իրավունք չի տալիս, ես ուղղակիորեն մեծ տենդերները կտայի "Քցիային". Գիորգաձեն արձագանքում է «Ռադիո Մառնեուլի» հոդվածին
Մառնեուլիի քաղաքային խորհրդի նախագահ Ամիրան Գիորգաձեն այսօրվա նիստը սկսել է «Ռադիո Մառնեուլի» պատրաստած հոդվածին արձագանքելով։ Սակրեբուլոյի  նախագահը կարծում է, որ «Ռադիո Մառնեուլի»  վատ է լուսաբանել այն տեղեկությունը, որ Մառնեուլիի փոխքաղաքապետի հոր ընկերությունը վերջին 17 ամսում շահել է քաղաքապետարանի 22 տենդեր և տեղական բյուջեից ճանապարհների շինարարության  համար ստացել 15 985 260 լարի։

«Ես ուզում եմ   տեսախցիկների առջև  անրադառնալ "Ռադիո  Մառնեուլի" կողմից  հեռարձակվող տեղեկատվությանը, և չեմ կարող չպատասխանել։ Կոնկրետ խոսքը վերաբերում է «Քցիա» ՍՊԸ-ին, որը, եթե չեմ սխալվում, հիմնադրվել է 80-ականներին, իսկ դրանից հետո վստահաբար կարող եմ ասել, որ լավ է սպասարկում մեր քաղաքապետարանին։ Սա ինձ իրավունք է տալիս ասելու, որ նշված ընկերության կատարած աշխատանքների մասին չկա որևէ փաստ, որ վերահսկող մարմինները որևէ տեղ իրենց ծանուցում են տվել կամ ծախսերի, կամ ժամկետների վերաբերյալ։

Մառնեուլիի սակրեբուլոյի   նախագահը ցանկանում է, որ Մառնեուլիի մունիցիպալիտետում շատ լինեն «Քցիա»-ի նման ընկերությունները, քանի որ նրանք իրենց պարտականությունները կատարում են առանց խնդիրների։

«Ցանկացած ընկերություն կարող է մասնակցել մրցույթին եւ ոչ ոք սահմանափակված չէ, եւ այստեղ խնդիրն այն է, որ մտնում են ՍՊԸ-ներ, որոնք չունեն սեփական տեխնիկա, քարհանք, գործարան եւ այլն։ Նրանք ցածր գին են գրում, և մենք դրա դեմ հակադրվելու օրինական իրավունք չունենք։ Փաստաթղթեր են բերում, որ վարձակալել են այս տեխնիկան, մենք էլ սա հաշվի ենք առնում, բնականաբար օրենքը պարտավորեցնում է սա հաշվի առնել»։

Ամիրան Գիորգաձեի խոսքով, հաճախակի են լինում դեպքեր, երբ քաղաքապետարանի մրցույթներում հաղթած ընկերությունները անազնիվ են կատարում իրենց աշխատանքը։ Նա հիշեց Մառնեուլիում ջրի և ջրահեռացման ծրագիրն իրականացնող «Աքելիք» ընկերությունն ու ասաց, որ ընկերության անպատասխանատվության պատճառով բնակչությունը պատասխան է խնդրում քաղաքապետարանից։

«Ինչպե՞ս կարող է նման ընկերությունը, որը սարքավորումներ ունի, ունի իր գործարանը, ունի իր քարհանքը, որտեղից նյութեր է ձեռք բերում, մշակում։ Ո՞նց կարող է մրցույթում նման ընկերություն շահել մեկ ուրիշը, բայց ելնելով նրանից, որ կան, այսպես կոչված, «խաբեբա» ՍՊԸ-ներ, որոնք ցածր գին են առաջարկում և վարձակալած սարքավորումները ցույց են տալիս, թե իբր իրենցն է, և դրա համար են շահել մրցույթը։ Եթե ​​դա ինձանից լիներ, և եթե օրենքը մեզ դա թույլ տար, ես այն մեծ մրցույթները, որոնք անցկացվում են, կտայի անմիջապես «Կցիա» ՍՊԸ-ին, և բնականաբար պատասխանատվություն կկրեմ աշխատանքների կատարման համար։ Եթե ​​ինչ-որ մեկը բողոքի ինձնից, և կան փաստեր, որ այն չի կարող ավարտվել կամ հետաձգվել է, կամ անորակ բան է արվել, ես դրա պատասխանատվությունը կվերցնեմ, բայց ափսոս, որ օրենքը մեզ թույլ չի տալիս դա անել»։ - ասել է Ամիրան Գիորգաձեն

«"Ռադիո Մառնեուլի» -ին 2023 թվականի մայիսի 8-ին հրապարակել է «Մառնեուլի փոխքաղաքապետի հոր ընկերությունը վերջին 17 ամսում քաղաքապետարանից ստացել է 15.985.260 լարիի մրցույթ» հոդվածը։ Հոդվածն արձագանք է ստացել քաղաքապետարանում և քաղաքապետարանում աշխատող մարդկանցից և նրանց հարազատներից։ Facebook-ում մեկնաբանությունների մեծ մասը քննադատում էին «Ռադիո Մառնեուլին», վիրավորում լրատվամիջոցի աշխատակիցներին և ողբում «Գործակալների մասին» օրենքի տապալման համար։


Այսօր՝ մայիսի 24-ին, համագումարին ներկա էր նաև «Ռադիո Մառնեուլի» լրագրողը, ով խնդրեց վեհաժողովի նախագահին հայտնել իր դիրքորոշումը նշված մեկնաբանությունների վերաբերյալ։

«Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի արտահայտելու իր կարծիքը։ Ինչպես գիտեք, ընդդիմադիր ալիքները, յուրաքանչյուրն իրավունք ունի իր կարծիքը հայտնելու և նույն իրավիճակն է լինում, երբեմն դիմում են անձնական վիրավորանքների, բայց հետո ինչ-ինչ պատճառներով արձագանք չեք ունենում։ Վատ է, չպետք է լինի։ Լրագրողը գրել է, այո պարոն, բայց սա արդեն բարոյական կողմ է, որը չպետք է վիրավորեք։ Կարող է լրագրողի կարծիքը ձեզ դուր չգա, բայց այնտեղ կարող եք ճիշտ պատասխան տալ, իսկ ես վիրավորանքները չեմ ողջունում, ու վերջացնենք այստեղ, քանի որ մենք քննարկելու հարցեր ունենք»։ - ասում է Ամիրան Գիորգաձեն

Նշենք, որ Ամիրան Գիորգաձեն Ռադիո «Մառնեուլին» անվանել է ընդդիմադիր լրատվամիջոց։ Ռադիո «Մառնեուլիի» լրագրողը քաղխորհրդի նախագահին բացատրել է, որ մեդիա կազմակերպությունը ընդդիմադիր չէ, այլ ընդամենը լրատվամիջոց է, ինչին Գիորգաձեն ասել է, որ դա իր անձնական կարծիքն ու դիրքորոշումն է։


"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google