Վագոններում 20 տարի սովորելուց հետո Չանախչիի դպրոցը ուսումը վերսկսեց նորակառույց դպրոցում
Վագոններում 20 տարի անցկացրած Չանախչի գյուղի հանրակրթական դպրոցը նոր մասնաշենք ունի։ Ժամանակակից չափանիշներով կառուցված նոր դպրոցում սեպտեմբերի 15-ին 3 աշակերտի համար հնչեց առաջին զանգը։ Ուսումնական հաստատությունն ունի ընդհանուր առմամբ 20 աշակերտ։ Ինչպես նշում է դպրոցի տնօրեն Մանանա Մանուկյանը, այսօր իրականացել է իրենց վաղեմի երազանքը։

«Դպրոցի այս նոր շենքը մեր աշակերտների երազանքն էր, 20 տարի սովորել ենք
շարժակամ վագոններում, նոր դպրոցը ժամանակակից չափանիշների է, ամեն ինչ նոր է, դասասենյակները կահավորված են, դպրոցը նախատեսված է 60 աշակերտի համար։ Լավ միջավայրը շատ կարևոր է ուսումնական գործընթացի համար, երեխաները լիարժեք կրթություն կստանան, շնորհավորում եմ բոլորին դպրոցի մեկնարկի կապակցությամբ
»,- ասաց Մանանա Մանուկյանը։


Ոչ վրացալեզու դպրոցների զարգացման ենթածրագրի վրացերենը որպես երկրորդ լեզվի խորհրդատու ուսուցչուհի Աննա Խոմերիկը 2016 թվականից սկսել է երեխաների համար վրացերենի ուսուցումը վագոններում։ Ինչպես այսօր մեզ հետ զրույցում ասում է, նոր ուսումնական հաստատությունը որակյալ կրթության նախապայմաններից է։

«Իհարկե, այս ամենը բարձրացնում է ե՛ւ աշակերտների, ե՛ւ ուսուցիչների մոտիվացիան, գյուղի համար նույնպես շատ հուսալի է, քսանմեկերորդ դարում ուսումնական գործընթացը չպետք է ընթանա վագոնում,  իսկ նոր դպրոցը շատ ուրախալի է մեզ  համար  և մոտիվացնող
»,- ասաց Աննա Խոմերիկը

Չանախչիի դպրոցի բացման արարողությանը ներկա էին տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները։ Սակրեբուլոյի նախագահ Ամիրան Գիորգաձեն շնորհավորեց աշակերտներին նոր շենքում ուսումը սկսելու կապակցությամբ և ասաց, որ քաղաքապետարանը կաջակցի ուսումնական հաստատությունների կառուցմանը։

«Չանախչի  գյուղում նոր, ժամանակակից դպրոց է կառուցվել, առաջին դասարանցիներին շնորհավորել ենք ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, ուրախ եմ, որ երեխաները հնարավորություն ունեն իրենց ուսումը շարունակել լավագույն պայմաններում:Մեր քաղաքապետարանում արդեն կառուցվել է 9 նոր դպրոց, և նախատեսվում են նոր շինարարություններ։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցել են նման դպրոցների կառուցմանը»,- ասել է Ամիրան Գիորգաձեն։


Դպրոցի բացմանը ներկա էր ռեսուրս կենտրոնի ներկայացուցիչ Իրմա Դավաձեն։ Ինչպես նա նշեց մեզ հետ զրույցում, Մառնեուլիում  20 078 աշակերտի համար  վերսկսվել է  դասապրոցեսը։

«Այսօր մենք շատ տպավորված ենք նոր շենքով, այն շատ գեղեցիկ դպրոց է: Քաղաքապետարանի զարգացման հիմնադրամի կողմից դրա կառուցումն արժեցել է մեկ միլիոն վեց հարյուր հազար լարի: 20078 աշակերտ մտել է դպրոցի  ամբողջ քաղաքապետարանում: Մենք ունենք մինչև 2000 առաջին  դասարանցի։  Շնորհավորում եմ բոլորին և մաղթում առանձնահատուկ գեղեցիկ ուսումնական տարի՝ հագեցած նորամուծություններով և մշակութային իրադարձություններով»։ - ասել է Իրմա Դավաձեն


2019 թվականին Մառնեուլիի մունիցիպալիտետի Չանախչի գյուղի աշակերտներին խոստացել են, որ նրանց  դպրոցը, հին հատակը, կլպված պաստառներն ու հին գրասեղանները կփոխարինվեն նոր, կահավորված ուսումնական հաստատությամբ։ Դպրոցի շինարարությունը շարունակվում էր շուրջ 5 տարի։ Աշխատանքները որոշ ժամանակով դադարեցվել էին։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․՝ Մարգարիտա  Միսկարյան

Warning: Invalid argument supplied for foreach() in /var/www/marneulifm.ge/public_html/templates/default/html/com_content/article/default.php on line 166
Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები