Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարումը ստեղծում է
Մառնեուլիի օրհներգը։
Հիմնի ստեղծման համար Մառնեուլիի քաղաքապետարանը հոկտեմբերի 11-ին
պարզեցված պայմանագիր է կնքել Լևան Միզանդարի հետ։
Համաձայն պարզեցված պայմանագրի հաշվետվության՝ հանրապետության շատ
քաղաքապետարաններ ունեն իրենց պետական օրհներգը, որի հնչյունը այս
կամ այն միջոցառման ժամանակ տպավորիչ է և արտահայտում է
քաղաքապետարանի առանձնահատկությունները:
«
Ուզում եմ հիշեցնել, որ վերջին տասնամյակում երկրի զարգացման
տեմպերը (մշակութային-կրթական, սպորտային, ենթակառուցվածքային եւ
այլն) զգալիորեն աճել են։ Այս միտումը հստակ տեսանելի է նաև
Մառնեուլիի մունիցիպալիտետում։ Անցկացված և նախատեսվող միջոցառումների
ցանկը զգալիորեն ավելացել է, իսկ որակը՝ բարելավվել։
Նպատակահարմար եմ համարում կոմպոզիտորների հետ խորհրդակցություններ
անցկացնել, գրել Մառնեուլիի օրհներգը, դասավորել, ձայնագրել
ստուդիայում և նվագել միջոցառումների ժամանակ»։ - Այդ մասին
նշված է քաղաքապետարանի առողջապահության, սոցիալական
ապահովության, մշակույթի, սպորտի, երեխաների բարեկեցության
պաշտպանության և աջակցության ծառայության ղեկավար Նինո Դեկանոիձեի
զեկույցում։
Մառնեուլիի քաղաքապետարանը 6500 լարի կվճարի Լևան Միզանդարին
«Մառնեուլի հիմինի» ստեղծման համար։
Պայմանագրի համաձայն՝ Միզանդարը պայմանագիրը ստորագրելուց հետո 60
օրացույցային օրվա ընթացքում պետք է գրի Մառնեուլիի օրհներգը։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան