Քաղաքապետարանը նախատեսում է 400 հազար լարիով ձեռք բերել Մառնեուլիում ճանապարհաշինական ծրագրեր

Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը մրցույթ է հայտարարել 23 ճանապարհային ենթակառուցվածքային նախագծերի իրականացման համար անհրաժեշտ նախագծային և ծախսային հաշվառման փաստաթղթերի պատրաստման համար։



«Նշված ծառայությունը ներառում է ավտոճանապարհների, այդ թվում՝ դրանց վրա տեղակայված արհեստական ​​կառույցների (պատեր, խողովակներ, կամուրջներ) վերականգնման նախագծային ծախսերի հաշվառման և մրցութային ընթացակարգերի իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական փաստաթղթերի տրամադրում։ -Նշված է մրցույթի տեխնիկական փաստաթղթում։ 

Մառնեուլիի քաղաքապետարանը նախատեսում է 400 հազար լարիով գնել քաղաքապետարանի տարածքում ճանապարհների կառուցման և վերականգնման աշխատանքների նախագծային և ծախսային հաշվառման փաստաթղթերի կազմման ծառայությունները։

Մրցույթի համաձայն՝ Մառնեուլիի ողջ տարածքում 23 վայրերում կիրականացվեն ճանապարհաշինական/վերականգնողական աշխատանքներ։
Այս վայրերն են ՝ 
  • Մառնեուլի շրջանցիկ ճանապարհի կառուցում
  • Մառնեուլիի մայիսի 26-ի փողոցում հետիոտնային ճանապարհի կառուցում՝ հրապարակից մինչև կենտրոնական այգի
  • Ծերեթելի գյուղի ներքին ճանապարհների վերականգնում
  • Սայիմերլո գյուղի ներքին ճանապարհների վերականգնում
  • Թամարիս գյուղ մուտքի ճանապարհի վերականգնում (բետոն)
  • Շուլավերի գյուղի (Նախալովկի բնակավայրում) ճանապարհի վերանորոգում
  • Իմիր գյուղի ներքին ճանապարհի ասֆալտապատում
  • Իմիր գյուղի պոմպակայանի մոտ մուտքի ճանապարհի վերականգնում
  • Զեմո Կուլար (Ցխենսաշենի) գյուղի ներքին ճանապարհների վերականգնում
  • Շահումյան գյուղի ներքին ճանապարհների վերականգնում (բետոնե/երկաթբետոնե ծածկով)
  • Ալգեթի գյուղի ներքին ճանապարհների վերականգնում (1. Մոլա Բայրամլի փողոց; 2. Մառնեուլի-Լոմթագորա միացնող ճանապարհ, 3. Երկու կանգառների կազմակերպում)
  • Ազիզքենդի գյուղի, Թազաքենդի գյուղի և Գաջիսաքենդի գյուղի ներքին ճանապարհների վերականգնում.
  • Ծերաքվի ի և Սիոն գյուղի ներքին ճանապարհների վերականգնում (ՌԿ/բետոնապատմամբ)
  • Չանախչի գյուղի դպրոցի  մուտքի ճանապարհի վերանորոգում (երկաթ/բետոնապատ)
  • Բեյթարաբչի գյուղի ներքին ճանապարհների վերականգնում
  • Կապանախչիշ գյուղի տարածքային միավորում ընդգրկված գյուղերի ներքին ճանապարհների վերականգնում
  • Խուտորլեջբադին գյուղը և Քութլիարի գյուղը կապող ճանապարհ
  • Աղքյորփի  գյուղի ներքին ճանապարհի վերանորոգում (բետոնե/երկաթբետոնե ծածկով)
  • Կաճագան գյուղի ներքին ճանապարհների վերականգնում
  • Աղմամեդլո գյուղի ներքին ճանապարհների վերականգնում
  • Դաշտափա գյուղի ներքին ճանապարհների վերականգնում
  • Կուդրի գյուղի մուտքի ճանապարհի վերականգնում ՌԿ/բետոնե ծածկով
  • Աղքյորփի  գյուղում դեպի զբոսաշրջային դիտակետ մուտքի ճանապարհի կառուցում
Մրցույթին մասնակցել ցանկացող ընկերությունները կարող են առաջարկություններ ներկայացնել դեկտեմբերի 15-ից 18-ն ընկած ժամանակահատվածում։ Մրցութային առաջարկի համաձայն՝ հաղթող ընկերությունը պայմանագիրը կնքելուց հետո 120 օրացուցային օրվա ընթացքում քաղաքապետարանին պետք է տրամադրի նախագծային և ծախսերի հաշվառման փաստաթղթեր։

Լուսանկարը՝ Ռադիո «Մառնեուլի» արխիվ

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები