Մառնեուլիում սկսել են հաշվել աղետի հետևանքով վնասները. Մառնեուլիի փոխքաղաքապետ
Մառնեուլիում տեղի ունեցած  աղետի հետևանքներն  ուսումնասիրում է քաղաքապետարանում ստեղծված վնասների գնահատման հանձնաժողովը։ Այս մասին "Ռադիո  Մառնեուլի"-ին  հայտնել է փոխքաղաքապետ Ռոյն Դեկանոիձեն, ով ասել է , որ ներկայիս տեղեկություններով՝ տուժածներ չկան։ Ինչ վերաբերում է բնակչությանը պատճառված վնասին, ապա այն ուսումնասիրվում է։



«Հավաքված ենք, մարզպետն էլ է այստեղ։ Ամբողջ գիշեր մոբիլիզացվել է փրկարարական  ծառայությունը։ Սադախլոյում բարձրացել է Դեբեդ
գետի մակարդակը, Մառնեուլում՝ Ալգեթի։  Ֆիզիկապես ոչ ոք չի տուժել։ Ինչ վերաբերում է ֆինանսական վնասին, եթե ինչ-որ մեկն ինչ-որ բան ունենա, մենք կհաշվենք։ Գետը դեռ վարարում է, նրա ակունքները երեկվանից փակ են, մենք էլ փակել ենք ոռոգման ջրանցքները։ Շատ տեղումներ եղան և ամբողջ գիշեր անձրևը  չդադարեց։ Համեմատաբար կրիտիկական շուկայի տարածքն  է հեղեղված
"-   ասել  է Ռոյն Դեկանոիձեն։

Մառնեուլիում մայիսի 25-ին երեկոյան ժամերին հորդառատ անձրեւ է սկսվել։



"ռադիո   Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա  Միսկարյան
Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები