«Ջիպա Մեդիա Լաբը» սկսում է տեսա/վավերագրական ֆիլմերի պատրաստման
դասընթացների նոր սեզոնը Քվեմո Քարթլիի և Ջավախեթիի
շրջաններում։
«Ջիպա Մեդիա Լաբը»-ը տեղեկությունը հրապարակում է ֆեյսբուքյան
իր պաշտոնական էջում։
Ըստ տեղեկությունների՝ մասնակիցները կսովորեն տեսահոլովակ պատրաստել և
աշխատել կարճամետրաժ վավերագրական ֆիլմերի վրա։
«
Վրացական հանրային կապերի ինստիտուտի ուսուցիչները շաբաթվա
վերջին մարզերում կանցկացնեն վերապատրաստման դասընթացներ։
Դասընթացները թարգմանվելու են ադրբեջաներեն և հայերեն լեզուներով:
Դասընթացի ավարտին կանցկացվի կարճամետրաժ վավերագրական ֆիլմերի
փառատոն, իսկ հաղթողներին կշնորհվեն մրցանակներ։ Վերապատրաստման
ծրագիրը նախատեսված է Քվեմո Քարթլիի և Ջավաեթիի շրջանների
աշակերտների, երիտասարդների և ուսանողների համար»,- նշվում է
տեղեկատվության մեջ։
Նախագծին մասնակցել ցանկացողները կարող են դիմել մինչև 2024 թվականի
հունիսի 12-ը, ժամը 23:00-ն։
Նախագծին մասնակցելու համար Քվեմո Քարթլիում բնակվող երիտասարդները
պետք է լրացնեն դիմումի ձևը՝ անցնելով այս հղումով։
«Վրացական երազանքը» ևս մեկ անգամ պատրաստվում է ընդունել
ռուսական օրենքը, որը հետ է վերադարձվել 2023 թվականի մարտին
զանգվածային բողոքի ցույցերի արդյունքում։ «Վրացական երազանքն» անցյալ
տարի խոստացել էր, որ չեն վերադառնա ռուսական օրենքին, սակայն դրժեցին
խոստումը։ «Վրացական երազանք»-ը օրինագծի սկզբնական ձևակերպումից
հանել է միայն «գործակալ» բառը և այն փոխարինել օտարերկրյա տերության
շահերի կրողով։
Օրենքի համաձայն՝ օտարերկրյա տերության շահեր կրող բոլոր
հասարակական և լրատվական կազմակերպությունները, որոնց եկամուտների
20%-ից ավելին արտերկրից է: Պետությունը չի քննի, թե ինչ են անում այդ
կազմակերպությունները և ինչ նպատակներ են ծառայում, և բոլորին
մեղադրելու են օտարերկրյա տերության շահերին ծառայելու
մեջ։
Օրենքն ուղղված է Եվրոպայից և Ամերիկայից եկող
ֆինանսավորմանը, այլ ոչ թե թշնամական երկրներից ֆինանսավորմանը,
ինչպես դա քաղաքակիրթ երկրներում է։
Եվրամիության անդամը և Վրաստանի բարեկամ երկրների ղեկավարները
մտահոգություն են հայտնել օրենքի նախաձեռնման կապակցությամբ, մինչդեռ
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հավանություն է տվել «Վրացական
երազանքի» օրենքին։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան