"Իբերիա" անսամբլը մեկնել է Հունաստան մասնակցելու փառատոնի
Մառնեուլիի քաղաքապետարանի մշակութային կենտրոնի «Իբերիա» խորեոգրաֆիկ անսամբլը հյուրախաղերով մեկնել է Հունաստան։ Մառնեուլիի մշակութային կենտրոնի տարածած տեղեկատվության համաձայն՝ պատանի պարողները կմասնակցեն «Waveldeas. Greece» մանկապատանեկան 5-րդ միջազգային փառատոնին։

«Փառատոնի հիմնական նպատակն է հանրահռչակել ազգային մշակույթները, ստեղծել ստեղծագործական կապեր, ամրապնդել միջազգային կապերն ու համագործակցությունը երեխաների և երիտասարդների ստեղծագործական գործունեության միջոցով։  Ստեղծագործական թիմերի հետ աշխատելու համար խմբերի և արվեստի առաջատար մասնագետների ներգրավում, փորձի փոխանակում»։ - նշված է մշակույթի կենտրոնի հայտարարության մեջ։

Հունաստանում՝ Պարալիա Կատերինիում, 2024 թվականի հունիսի 8-15-ը կանցկացվի Երեխաների և երիտասարդների 5-րդ միջազգային փառատոնը։
{{VIDEO}}




"Ռադիո   Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան
"
Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები