Բնական աղետի պատճառով Աղքյորփիում մնացած աշակերտները վերադարձել են տուն
Աղքյորփիի մարզական միջոցառմանը  ժամանած Խոժոռնիի  երեխաներն ու ուսուցիչները հորդառատ անձրևի հետևանքով գետի վարարման պատճառով մնացել են Խոխմելում և Չանախչիում։ Խոժոռնիի դպրոցի ուսուցչուհի Լալի Մարգիանիի խոսքով՝ ծրագրի շրջանակներում հունիսի 10-ին Աղքյորփիի դպրոց են տարել 20 աշակերտ, որոնք վերադառնալով ճանապարհը չեն գտել։ Վարարած գետը քշել է ճանապարհը։  Խոժոռնիի  դպրոցի աշակերտները և  ուսուցիչները  ստիպված են  եղել մնալ Խոխմելի
և Չանախչիի ընտանիքներում։

«Մենք նախագիծ ունեինք, մեր դպրոցի 4 ուսուցիչների եւ 20 աշակերտի հետ գնացինք Աղքյորփի։ Վիկտորինան անցկացրինք, երեխաները ֆուտբոլ, վոլեյբոլ խաղացին։ Այդ ընթացքում անձրեւ սկսեց։ Մենք վերադարձանք, բայց պատահեց այնպես, որ առավոտյան անցած ճանապարհը չճանաչեցինք, այն անձրեւից ամբողջությամբ փլուզվել է։ Ոչ մի կերպ չէինք կարող անցնել, ռիսկի մասին խոսելն ավելորդ էր։ Զանգահարեցինք 112, անմիջապես Մառնեուլիի փրկարար ծառայությունը զանգահարեց մեր գյուղի ներկայացուցիչ Ռծումնեբուլիին, և այդ  անձը կես ժամը մեկ զանգահարեց ինձ և հարցրեց երեխաների անվտանգության մասին իրավիճակը և պատմությունը։ (Մառնեուլիի հրշեջ-փրկարարական ծառայության ղեկավար Լևան Կալաձեն) և  նա շատ է անհանգստացած էր  մեզ համար։  Հրշեջն էլ եկավ, բայց ոչինչ չկարողացան անել, շանս չկար։   Մենք շատ շնորհակալ ենք այդ մարդուն»,- ասաց Լալի Մարգիանին։


Այսօր ժամը 13:00-ի սահմաններում Խոժոռնիում բնակվող աշակերտներն ու ուսուցիչները վերադարձել են գյուղ այն բանից հետո, երբ ճանապարհային վարչությունը տեղում ժամանակավոր ճանապարհ է կազմակերպել: Աղքյորփի  գյուղի հոգաբարձու Գիգոլ Աթաբեգիանիի խոսքով՝ ճանապարհը ժամանակավոր է, և իրենք երաշխիք չունեն, որ ամեն հորդառատ անձրեւի ժամանակ իրավիճակը նույնը չի լինի։ Այն հատվածի վրա պետք է կամուրջ կառուցվի, որի շինարարությունը ձգձգվում է շուրջ 3 տարի։



"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան


Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები