Վթար Սադախլոյի ճանապարհին․ Կան մահացածներ
Մառնեուլիի Քվեմո Սարալ գյուղի մոտ ավտովթար է տեղի ունեցել։ Ըստ տեղեկությունների՝ վթարի հետևանքով 2 մարդ է զոհվել։ Ականատեսների վկայությամբ՝ վառելիքով բեռնված ավտոմեքենան բախվել է բեռնատարին։  Ռադիո «Մառնեուլին» մանրամասները պարզում է ՆԳՆ-ից։

Ինչպես «Ռադիո «Մառնեուլ»-ին հայտնեցին ՆԳՆ-ից, դեպքի առթիվ հետաքննությունը սկսվել է Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի ութերորդ մասով, որը վերաբերում է երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելուն, ինչն առաջացրել է 2 կամ ավելի մարդկանց մահվան։


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան
Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები